Փաշինյանի դեբյուտը ՄԱԿ–ում. վարչապետը սկսե՞լ է նախընտրական քարոզարշավը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում չափազանց ներքին հայկական է ստացվել։ Ինչո՞վ է դա պայմանավորված. Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Սաֆարյանի սյունակում։
Sputnik

Վարչապետը պատմեց ներկաներին, թե ինչպես նրան հաջողվեց հասնել իշխանափոխության, ոչ մեծ «լիկբեզ» անցկացրեց և ներկաներին հավաստիացրեց, որ ընթացիկ տարվա ապրիլ–մայիսի իրադարձությունները խաղաղ բնույթ են կրել։

«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ». Աշոտյան

Սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանի վարչապետի ելույթները հասցեատերեր ունեին Հայաստանի ներսում։ Ավելին, Փաշինյանի հիմնական ելույթը լիովին տեղավորվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փաստորեն սկսված նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։

Ասվածը հաստատում է նաև Փաշինյանի հակառակորդների գրեթե ակնթարթային արձագանքը` ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության։  Դրա ներկայացուցիչը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քննադատության է ենթարկել վարչապետին նրա համար, որ ելույթի համար հատկացված ժամանակի զգալի մասը Փաշինյանը հատկացրել է նախորդների  քննադատությանը։

ՀՀԿ–ն դարձյալ դժգոհ է իշխանությունից. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը հակադարձում է

Աշոտյանին լիովին կարելի է հասկանալ։ Հայաստանում իշխանափոխությունից և վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց գրեթե անմիջապես հետո ընդդիմություն դարձած հանրապետականներն ակտիվ պայքար են վարել նոր իշխանությունների դեմ միջազգային հարթակներում։ Դեռ օգոստոսին խորհրդարանի խոսնակ, հանրապետական Արա Բաբլոյանը, մեղադրելով վարչապետին և նրա կողմնակիցներին երկրում բազմակարծությունը և խոսքի ազատությունը ճնշելու մեջ, խոստացել էր քննարկել այդ խնդիրը Հայաստանում արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանրապետականները փորձել էին ներքաղաքական իրավիճակը քննարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, բայց այդ նախաձեռնությունը բավական ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից։ Նախկին իշխանական կուսակցությունը դրանով փորձ արեց հասնել երկրի նոր իշխանությունների ապալեգալիզացմանը` օգտագործելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես փաստարկ, որ Փաշինյանն իր քաղաքական ընդդիմադիրներին է հետապնդում։

Խորհրդարանը ցրելու համար Փաշինյանը ժողովրդին կհանի հրապարակ. քաղաքագետի սցենարը

Սրան խանգարեցին Երևանի ավագանու ընտրություններն՝ իրենց բարձր, թափանցիկության գրեթե աննախադեպ մակարդակով, ինչպես նաև իշխանամետ թեկնածուի համոզիչ հաղթանակով։ Քաղաքապետի ընտրությունները ինչ-որ առումով շփոթեցրել են հանրապետականներին։

Այդ ֆոնին Փաշինյանի «հեղափոխական ելույթը» ՄԱԿ–ի ամբիոնից հզոր հակագրոհ էր հանրապետականների խարխլված դիրքերի վրա։ Հետաքրքիր է, որ Փաշինյանն այդ քաղաքական հակամարտությունում դաշնակիցներ է գտել օվկիանոսից այն կողմ։ Անձամբ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զարմանք և հիացմունք հայտնեց Հայաստանում «թավշյա հեղափոխության» վերաբերյալ։

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Ֆանտաստիկ օրինակ է, ինչի շնորհիվ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը Facebook-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:

Փաշինյանն իր անունը գրեց պատմության մեջ, սակայն նրա թիմը կաղում է. Պողոսյան

Ինչպես երևում է, Փաշինյանին ցուցաբերած աջակցությունը և ընդհանուր առմամբ նրա դեբյուտը ՄԱԿ–ում դեռ պետք կգան խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակ։

Բանն այն է, որ դեռ երբեք Հայաստանի ներքաղաքական օրակարգը չի ներկայացվել ՄԱԿ հարթակում։ Հայ առաջնորդները մինչև հիմա նախընտրել էին սահմանափակվել արցախյան թեմայով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով։ Դա իր պատճառներն է ունեցել։ Փաշինյանի նախորդներն օգտագործում էին արտաքին սպառնալիքի գործոնը, որպեսզի համահարթեին երկրի ներսում եղած հասարակական դժգոհությունը։

Պետության նոր ղեկավարը վայելում է բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը, հայ վարչապետը լայն հնարավորություններ ունի ներքաղաքական մանևրների համար։