«Ալո, մենք ձեզ ենք փնտրում». ինչպե՞ս էին պայքարում «գաղտնալսումների» և լրտես սարքերի դեմ

Ղեկավարների զրույցների և պաշտոնական փաստաթղթերի գաղտնիությունը ցանկացած երկրի անվտանգության շահերից է բխում։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը համեմատում է խորհրդային ժամանակներում առկա կանոնները ժամանակակից Հայաստանում առկա վիճակի հետ։
Sputnik

Պետանվտանգության սպայի համազգեստով սակավախոս երիտասարդը հատուկ սահմանված օրերին մտնում էր ուր պետք էր, պոկում էր պլոմբը ինչից, որ պետք էր և անում, այն ինչ պետք էր։ Իսկ պետք էր այնպես  անել, որ մեկընդմիշտ բացառվի ինչպես միմյանց միջև, այնպես էլ Կենտրոնի հետ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների հեռախոսային բանակցությունների գաղտնալսման հնարավորությունը։  Ստացվում էր։

Ի՞նչ կապ ունի գաղտնալսումը. Նահապետյանը խուզարկությունը կապում է իրենց գործունեության հետ

Որտեղի՞ց հեղինակն այդ մասին գիտի։ Այնտեղից` Երևանի միջքաղաքային հեռախոսակայանից (գծային սարքավորումների սենյակից), որտեղ ուսանողական տարիներին մոնտյորի օգնական էր աշխատում։

Այնտեղ` մեծ ու հարմարավետ սենյակի անկյունում, առանձին դրված էր մետաղական, բազմաթիվ անգամ  «կապարակնքած» պահարանը, ուր մտնում էին հատուկ կառավարական կապի (ՎՉ) հեռախոսալարերը (ամբողջ խորհրդային միության ամենակարևոր հեռախոսների)։ Սպան բացում էր պահարանը, այնուհետև իր մոտի ճամպրուկը, այնտեղից հանում գործիքները և անցնում գործի։ Աշխատանքը կոչվում էր «պրոֆիլակտիկա»։ Մի քանի ժամ անց, ավարտելով գործը, սպան պլոմբում էր պահարանը ամեն կողմից, փակում ճամպրուկն ու հեռանում։ Պետական գաղտնիքների արտահոսքի մասին երկիրը կարող էր չմտահոգվել։

Մի փոքր այն մասին, թե ինչ է նշանակում կառավարական կապի հեռախոսներ և ինչով են դրանք տարբերվում այսօրվա բջջային հեռախոսներից։ Նախ և առաջ, բջջային հեռախոսներ ունեն այսօր գրեթե բոլորը, նույնիսկ առաջին դասարանի երեխաները, իսկ հատուկ կառավարական կապի հեռախոսները տեղադրված էին Հայաստանի ամենաբարձրաստիճան ղեկավարներից առավելագույնը տասի աշխատասեղաններին։

Ներքին կապի հեռախոսներ

Զուտ տեխնիկական, բայց ոչ ավելորդ պարզաբանում։  Խոսքը փակ հեռախոսակապի մասին է, որը բարձր հաճախականություններ է օգտագործում, այն սկզբում ստեղծվել էր որպես պետանվտանգության մարմինների օպերատիվ կապ, այնուհետև այդ կապից սկսեցին օգտվել բարձրաստիճան քաղաքացիական և զինվորականներ անձինք։ Տեղին է նշել, որ հատուկ կապի սարքը, այսպես կոչված «կառավարական հեռախոսի» հետ մեկտեղ խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցչի կարևոր խորհրդանիշ էր։

Yerevan today–ի գլխավոր խմբագիրը կանխատեսում է` ԶԼՄ–ների վրա ճնշում է գործադրվելու

Հատուկ կառավարական կապի (ВЧ) հեռախոսը սովորական հեռախոսներից մի փոքր մեծ էր և պարտադիր փղոսկրի գույնի, համար հավաքելու պտուտակով և ԽՍՀՄ հպարտ զինանշանով։ Երկու համար հավաքելով, կարևոր բաժանորդը ուղղակի կապ էր հաստատում իրեն հավասար կամ ավելի կարևոր անձի հետ, և կարող էր հանգիստ լինել զրույցի գաղտնիության համար։  Խոսում էին տարբեր հարցերի շուրջ։

Ձեր խոնարհ ծառան, որն այն ժամանակ հեռախոսակայանի մոնտյորի օգնականի պաշտոնից մինչև կենտկոմի հատվածի վարիչ աշխատանքային ուղի էր անցել, հատուկ կապով միայն մեկ անգամ է խոսել, Կարեն Դեմիրճյանի գրասենյակում գիշերային հերթապահության ժամին։ Քիշնևից` գյուղատնտեսությունը համակարգող կենտկոմի քարտուղար Մհեր Մելքոնյանն էր զանգահարում, հայտնեց թռիչքի ժամը (տուն էր վերադառնում) և խնդրեց «Զվարթնոց» օդանավակայան մեքենա ուղարկել։ Առաջադրանքը կատարվեց լավագույն ձևով։

Ընդհանրապես գաղտնիության ռեժիմն այն ժամանակ յուրաքանչյուրի մեջ (ոչ միայն ղեկավար մարմինների) նստած էր փոքրուց։ Գլխաշորով, ձեռքը շուրթերին դրած խիստ կինը նախազգուշացնում էր. «Մի՛ խոսիր։ Թշնամին կարող է լսել»: Նա լեզուներն ատամների հետևում պահել չկարողացող խորհրդային մարդկանցից շատերին էր «հետևում»։ Հարյուր տոկոսով աշխատում էր։ Նախ և առաջ` պետական կարևորության հաստատություններում, որտեղ շատախոսությունն անթույլատրելի էր։

Էժանացել է միայն պետական ԶԼՄ-ներով մատուցվող լապշան. Փաշինյանը կորցնում է կողմնակիցներին

Գաղտնալսման ներկայիս ձեռքբերումները համեմատել նախկին տեխնիկական հնարավորությունների հետ նույն է, ինչ ժամանակակից սուպեր համակարգիչը նույն հարթության վրա դնել մսաղացի հետ։ Սակայն մի բան կա. որքան մեծացել են գաղտնալսման հնարավորությունները, նույնքան մեծացել են հակագաղտնալսման ուժերի հնարավորությունները։ Այսինքն` ինչ–որ մեկը նոր գաղտնալսման գաղտնի կամ տեսանկարահանման սարքեր է ստեղծում և արտադրում, ինչ–որ մեկն էլ առաջարկում է դրա հակառակ սարքը։ Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը հաջողության են հասնում, պարտվում է  ոչինչ չանողը։ Տվյալ դեպքում մենք։

Տեղեկության արտահոսքը, բնական է, կարող է լինել նաև ոչ հեռախոսով։ Հիշում եմ այն ատելի ժամանակաշրջանի փաստաթղթաշրջանառության կանոնները։

«Թշնամուն ավելորդ տեղեկություն չտալ» շարքից` նախազգուշական «Ծառայողական օգտագործման համար»  պիտակը  պարտադիր էր նախարարություններից և գերատեսչություններից դուրս եկող ամեն ինչի համար։ Այնուհետև միայն «Գաղտնի» գրությամբ փաստաթղթերն էին, այնուհետև «Հույժ գաղտնի», և, վերջապես, այսպես կոչված «կարմիր թղթապանակներն էին», որտեղ պահվում էին փաստաթղթեր, որոնք ստանալիս, պետք էր ստորագրել, հետ հանձնելիս` նույնպես։

Արդյո՞ք դա արդարացնում էր իրեն։ «Ծառայողական օգտագործման համար» գրությունը դնում էին նույնիսկ վիճակագրական հաշվետվությունների վրա, որոնք ստում էին ցանկացած ռեժիմում` գաղտնի, թե բաց, տարբերություն չկար։

Հույժ գաղտնի. ինչպես է միջուկային ֆիզիկայի «կուլակը» բացահայտել Ռեյխի ծրագիրը

Մի շարք դեպքերում փաստաթղթերը հիմարությամբ էին գաղտնի դարձնում։ Օրինակ «Գաղտնի» գրությամբ էին կենտկոմի բյուրոյի և կուսակցության շրջկոմի նիստերի առանց բացառության  բոլոր արձանագրությունները։ Սահմանված ժամանակ դրանք ոչնչացնում էին, մի անգամ նույնիսկ այս հոդվածի հեղինակն է դրա մասնակիցը դարձել։ Բեռնաթափեցին, բանվորները սկսեցին մակուլատուրան տեղափոխել թուղթ կտրող սարքի մոտ, հանկարծ կապոցներից մեկը պոկվեց և արձանագրությունները թափվեցին։

–       Կարելի է նայել, ի՞նչ  է գրված, – հարցրեց բանվորներից մեկը։

–       Նայի՛ր, –զիջողաբար թույլ տվեցի ես։

Բեռնակրի հետաքրքրությունը երրորդ բրոշյուրի վրա մարեց, չորրորդի վրա իսպառ անհետացավ։

Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

Ինչ հետաքրքրություն թշնամու հետախուզության համար կարող էր ներկայացնել հետևյալ փաստաթուղթը`  «Արարատի մարզի կոլտնտեսություններում և սովտնտեսություններում անասունների արհեստական բեղմնավորումը բարելավելու միջոցառումների մասին» կամ օրինակ տեղի արդյունաբերական ձեռնարկություններում հաշվառման և հաշվետվության կոպիտ խախտումները: Այնուամենայնիվ ստիպում էր միշտ զգոն լինել, թույլ չէր տալիս թուլանալ:

… ԶԼՄ–ների վերջին հաղորդագրություններից

Ռուսաստանում զինծառայողներին կարգադրել են սոցցանցերից չօգտվել, այդ թվում Одноклассники, В Контакте և Facebook սոցիալական կայքերից։ Այս տարի արգելվել են նաև բոլոր սենսորային հեռախոսները։ Զինծառայողներն իրավունք չունեն համացանց լուսանկարներ կամ տեսաձայնագրություններ ներբեռնել, ինչպես նաև գտնվելու վայրի կամ մյուս զինծառայողների մասին տեղեկություններ զետեղել։

Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս

ԱՄՆ–ում. Նոր կանոնների համաձայն, նորակոչիկների բջջային հեռախոսները հատուկ սեյֆերում են պահվում։ Սերժանտը նրանց հանձնում է հեռախոսները միայն կիրակի օրը խիստ սահմանված ժամի։

ԱՄՆ ՌՕՈւ–ում բջջային հեռախոսների օգտագործման ընդհանուր կանոնների համաձայն` նորակոչիկներին թույլ է տրվում հարազատներին զանգահարել ժամանման օրը, առաջին շաբաթը, ինչպես նաև ծառայության չորրորդ շաբաթվա ընթացքում  և յոթերորդ շաբաթվա ավարտին։ Մյուս ժամանակ զինվորները կարող են հեռախոսով խոսել միայն հրամանատարների թույլտվությամբ։ Զանգերը կատարվում են ստորաբաժանման շտաբի ներկայացուցիչ ներկայությամբ։

Իսկ Հայաստանում Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարները կարող են անարգել ծառայողական զրույցներ վարել բջջային հեռախոսով՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Նույնիսկ, եթե մեկը Ժնևում է, իսկ մյուսը` Երևանում։