Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երևան» հիմնադրամի չարաշահումների գործի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:

«Պատրաստ եմ պատասխան տալ իմ ամեն բառի համար». Վանեցյան

«Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել. վերականգնման ենթակա է մոտավորապես 1 մլրդ 820 մլն դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,-ասաց նա:

Ի դեպ, Արթուր Վանեցյանը նշեց, որ միշտ լինելու են նման բացահայտումներ: «Օրինակ՝ երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»,-ասաց նա: