Շաբաթը լավ ընթացք է խոստանում. եղանակի տեսություն

Դանդաղ, բայց հաստատուն քայլում ենք դեպի աշուն. ո՞ր մարզերում այսօր կանձրևի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 10-ին անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր ցերեկային ժամերին տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում։

Համով Հայաստան․ հայերը ճապոնացիներից լավ են պատրաստում

Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 15-20 մետրի։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։

Այսօր` սեպտեմբերի 10-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 30-32, երեկոյան` 24-26 աստիճան տաքություն։