Արցախը պետք է լինի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի մասը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Արցախի անկախության տոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, շնորհավորելով արցախցիներին ու ողջ հայությանը  համահայկական տարեդարձի` Արցախի անկախության տոնի առթիվ, նշում է, որ Արցախը պետք է լինի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի մասը։

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներին

Արման Թաթոյանն Արցախի ժողովրդավարական ճանաչելիությունը համարում է իր աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը:

«Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այն նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով ու խթանել միջազգային իրավապաշտպան ներգրավվածությունը»,– իր ուղերձում նշում է Թաթոյանը:

Նա նաև հավելում է, որ այդ գործունեությունն անկախ է քաղաքական որևէ ազդեցությունից և իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ օգտագործելով Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հեղինակությունը:

Տարածքի քաղաքական կարգավիճակ, Թաթոյանի համոզմամբ, չի կարող ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վիճակի վրա: