Սպառնացել են զենքով ու գերեզմանի տարածք տարել. Ռուսաստանում առևանգել են հայ գործարարին

Քրեական գործ է հարուցվել, գործարարի գտնվելու մասին տեղեկություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեի Օրլովի մարզային վարչությունը քրեական գործ է հարուցել «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր, Թբիլիսիում ծնված հայազգի գործարար Սերգեյ Բուդագովին առևանգելու փաստով։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։

Երիտասարդ հայը մահացել է տարօրինակ հանգամանքներում

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է Բուդագովը:

Նրանք սպառնացել են զենքով, նստել են ավտոմեքենա և տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ։

Նշենք, որ անցած տարի Բուդագովին արդարացրել էին պաշտոնյային կաշառելու գործով, չնայած մեղադրող կողմը պահանջել էր նրան 8 տարվա ազատազրկման դատապարտել խիստ ռեժիմի բանտում: Նա հայտարարել էր, որ այս գործը «սարքած» է, որովհետև ուզում են իրենց խլել ագրոհոլդինգը։