Սերժ Սարգսյանի եղբորը թույլ չեն տվել լքել Հայաստանը. ԶԼՄ

«Հրապարակ» թերթը գրում է, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարսյանը փորձել է հեռանալ Հայաստանից, բայց նրան ընտանիքի հետ իջեցրել են ինքնաթիռից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, և դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել»,- նշված է հոդվածում։

Մոտ 9 ժամ տևած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար և առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել։