ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Այս պատմությունը դեռ չի ավարտվել»

«Սա այնպիսի հարված էր ադրբեջանական պատվիրակությանը, որ եթե արժանապատվություն ունենան պիտի վայր դնեն ԵԽԽՎ մանդատը»։
Sputnik

«Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ֆրակցիան դիմել է Իսպանիայի ազգային պատվիրակությանը, որպեսզի այդ երկրի խորհրդարանը քննարկի  և զրկի ԵԽԽՎ մանդատից Ադրբեջանի երկու լոբբիստներին` Պեդրո Ագրամունտին և Ջո Բիկոստային»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա` վերոնշյալ անձինք եղել են «ադրբեջանական լվացքատան» հիմնական դերակատարներից։

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաև, որ այժմ ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկում քննարկվում է այս կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված պատգամավորների հանդեպ սանկցիաների խնդիրը։