Զոհրաբ Մնացականյանը Մինսկում շփվել է Էլմար Մամեդյարովի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում է` մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Հունիս — Sputnik. ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ նախարարի առաջին շփումներից և ոչ պաշտոնական հանդիպումից։

 

Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել էր, որ նախարարըհ ունիսի 22-ին կմեկնի Մինսկ` մասնակցելու  Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: