Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակարանի բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Փրկարարները Երևանի Դավթաշեն համայնքում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի բաժինը, մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 36 շենք 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քաղաքացիները կանխել են 28–ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

Փրկարարները բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են Հ. Մ.-ին, ով գտնվել է նյարդային դյուրագրգիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակարանի բնակիչներ՝ Հ. Մ.-ին և Գ. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: