Ըստ Մանսուրյանի` մշակույթի ոլորտում հարցերն այնքան շատ են, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում հնարավոր չէ դրանց բոլորին լուծումներ տալ:
«Այն օրն Արտավազդ Փելեշյանի և Ռոբերտ Էլիբեկյանի հետ խոսում էինք այն մասին, որ մեր՝ տարեցներիս, հոգսերը մի բան է, երիտասարդներինը՝ բոլորովին այլ բան: Այնպես որ, ես կցանկանայի, որ ավելի շատ նրանց հոգսերի մասին բարձրաձայնվեր ու խոսվեր, և ես էլ, բոլորի հետ միասին, լսեի երիտասարդներին: Հետևաբար՝ այսօր առաջնային հարց եմ համարում երիտասարդներին հուզող խնդիրների վերհանումը»:
Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում երեկ` մայիսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայն կազմով հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ, լսեց նրանց հուզող և անհանգստացնող հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ոլորտի առջև ծառացած մի շարք խնդրահարույց հարցերի: Վարչապետի և մշակույթի ներկայացուցիչների հանդիպումը տևեց ավելի քան 2.5 ժամ: