Ինչպե՞ս է Բաքուն արձագանքում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին

Այս օրերին Հայաստանի բարի դրացիների ու դաշնակիցների ուշադրությունը, բնակաբանար, սևեռված է մեր պետության վրա։ Հնչում են աջակցության, անհանգստության խոսքեր, օրենքի շրջանակում բարդ իրավիճակից դուրս գալու հորդորներ։ Այդ իրադարձությունների նկատմամբ բոլորովին այլ տեսակետ կա Հարավային Կովկասի արևելյան մասում։
Sputnik

Հայաստանից արևելք ընկած պետական գոյացությունում, որը մինչ օրս շարունակում է գոյատևել որպես միջնադարյան սուլթանության գրոտեսկային նմանակ և որի վրա արևը տիրակալի կամքով կարող է ծագել արևմուտքից, քչերը կարող են պատկերացնել, առավել ևս հասկանալ, թե ինչպես կարող է ժողովուրդն ինքն իր համար կառուցել ժողովրդական պետություն։ Կամ թեկուզ փորձել դա անել առանց ահաբեկչության, առանց արյունի։ Հասկանալի է, որ ապշերոնյան սուլթանությունում ցանկացած նման ելույթ անողորմաբար կճնշվի։

Ճգնաժամ Հայաստանում. Զատուլինը խոսել է Բաքվի ակնկալիքների մասին

Փոխարենը արևելյան հարևանները ձեռնամուխ են եղել միակ բանին, որում նրանք անփոխարինելի են` ծաղրածուությանը։

Այդ աշխատանքը համապատասխանում է նրանց կոչմանը և խղճուկ ընդունակություններին։ Այդ պետական գոյացության մամուլը լրջորեն դատողություններ է անում Սերժ Սարգսյանին` որպես «ռազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու» հնարավորության մասին։ Ինչու՞, կհարցնեք դուք… երբևէ գոյություն չունեցած դեպքերի համար, ինչպիսիք են, օրինակ, «Խոջալուի ցեղասպանությունը»` հորինված այնտեղի իշխանությունների կողմից նրա համար, որպեսզի փորձեն թաքցնել սեփական հրեշավոր հանցագործությունները։

Ամեն ինչ տեղի է ունենում բամբակի կոլտնտեսության գյուղական ակումբի ինտելեկտուալ-գեղարվեստական մակարդակով և լավագույն ավանդույթներով։ Նույնիսկ ինչ-որ փորձագետներ, վերլուծաբաններ են հրավիրվում, որոնց անունները, որպես կանոն, ոչ ոք մինչև հիմա չի լսել։ Հարևան մամուլն այս օրերին լցված է հոգեբուժական կլինիկայի պատի թերթի ոգով գրված այդպիսի նյութերով։ Ոչ մի բան չեմ մեջբերի սովորական մարդկային զզվանքի պատճառով, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, ապա կարող է կարդալ ապշերոնյան ԶԼՄ-ները։

Մեղքս ինչ թաքցնեմ, պետք է խոստովանեմ` հավանաբար զգալով, որ այս անգամ զեկուցելիս արդեն չափերն անցել են, այնտեղի մամուլն ամեն դեպքում խոստովանում է, որ ո՛չ Ինտերպոլը, ո՛չ միջազգային կազմակերպությունները չեն աջակցի այդ ադրբեջանական նախաձեռնությանը, իսկ նրանց ուղղված թղթիկները` Բաքվի շարադրություններով, կուղարկեն աղբաման։ Լավ է, որ թեկուզ դա են հասկացել, կարելի է հույս ունենալ, որ տրամաբանության ինչ-որ մնացորդներ կան։

Զզվանքն ու տրամաբանության մնացորդները մի կողմ, բայց տարօրինակ կլիներ և հարևաններին ոչ բնորոշ, եթե նրանք իրենց զառանցանքի մեջ չհասնեին գագաթնակետին։ Նրանք իբր նեղացած հասկանում են, որ Ինտերպոլը և մյուս կառույցները կքշեն նրանց ձանձրացնող ճանճի նման, իսկ դա ի՞նչ է նշանակում։ Երբեք չեք գուշակի` ադրբեջանական հատուկ ծառայությունները, պարզվում է, կարող են գողանալ Սարգսյանին հենց Հայաստանի տարածքից, ինչպես երբեմն արել են իսրայելական ծառայությունները։ Ես չեմ հորինել, ինքներդ կարդացեք, նորմալ բանականությունը չէր կարող նման բան հորինել։

Բաքուն հույս ունի, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կլինի. Երևանը կհիասթափեցնի՞ Բաքվին

Ակնհայտորեն անհնար է ինչ-որ կերպ մեկնաբանել նման մտքերը, իսկ երբ համարձակվում ես, ապա առաջանում է սպորտային հետաքրքրություն` ի՞նչ կհորինեն մյուս անգամ։ Այնտեղ արդեն հավասարվել են «Մոսադին», հիմա սպասում ենք հետագա քայլերին, զարգացումը պետք է անդարում լինի։

Իսկ եթե լուրջ, ապա ցանկալի կլիներ, եթե նավթային ափերում մեկընդմիշտ հասկանային, որ Հայաստանում կարող են անվստահություն հայտնել Սերժ Սարգսյանի կամ ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ, կարող են նրան չսիրել, երազել նրա պաշտոնաթողության մասին, բայց արևելքի հարևանների հետ դա ոչ մի կապ չունի։

Ավելի լավ է նրանք ուշադրություն դարձնեն իրենց խնդիրներին, երբ արդեն բացահայտվել է Եվրոպայի խորհրդում և այլ կառույցներում բաժանված ադրբեջանական կաշառքների փաստը։ Պետք էր ուշադրությունը շեղող ինչ-որ բան մտածել։ Ահա և մտածել են։

Բայց, քիչհարգելիներս, գիտե՞ք արդյոք, որ մոտ է օրը, երբ Հաագայի միջազգային դատարանը գրկաբաց կընդունի ձեր ներկա տիրակալին, և նա պատասխան կտա ոչ թե մտացածին, այլ իրական հանցագործությունների համար։ 2016 թ-ի ապրիլին սանձազերծած պատերազմի, այդ պատերազմում կիրառված մեթոդների, հրեշին պետական պարգևներ հանձնելու համար, որի ամբողջ քաջությունը եղել է քնած մարդուն կացնով սպանելը, ռասիստական հռետորության և ադրբեջանցի երեխաների մեջ ատելություն սերմանելու համար… Շատ տեղ է պահանջվում ցուցակը շարունակելու համար։

Այս գործիչներին կհետևեն մյուսները։ Օրինակ` նրանք, ովքեր ժամանակին արիաբար փախել են Արցախի ինքնապաշտպանական ուժերից, զինվորական կոչումներ ստացել դրա համար և հիմա ռևանշ են տենչում` կարևոր տեսքով շարժելով բեղերը։ Ոչ ոք չի պատրաստվում ևս մեկ անգամ փախուստի դիմել, եթե ինքներն առիթ չտան։

Բողոքի ակցիաները և Արցախը. հաջողվե՞լ է արդյոք կանխել պատերազմի նոր հնարավորությունը

Սերժ Սարգսյանի և ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքը ոչ մի կերպ կապված չէ Բաքվի եվրակոռուպցիոներների թաքուն գիշերային ցանկությունների հետ։ Ապշերոնյան իշխանությունների պահվածքը չափազանց կանխատեսելի է. եթե կոպիտ սխալ ես թույլ տվել, պետք է շտապ ինչ-որ բան հորինես հայերի մասին` ուշադրությունը շեղելու համար։

Մոռացեք այդ մասին, դա ձեր խելքի և ձեր կարողությունների բանը չէ։ Հայաստանում հերթական քայլն են անում դեպի ժամանակակից քաղաքացիական հասարակությունը։ Կգա ժամանակը, և նույն գործընթացները կսկսվեն Ադրբեջանում, սուլթանությունները հավերժ չեն լինում, դա անողոքաբար ապացուցում է պատմությունը։

Կգան փոփոխությունները, և շատերն Ադրբեջանում կամաչեն շատ բաների համար։ Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանում կան մարդիկ, որոնք ամաչում են, բայց առայժմ ոչ մի բան չեն կարող անել։