ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Ափսոսում եմ, որ վարչապետ Սարգսյանի մեկնած ձեռքը պատգամավոր Փաշինյանը մերժեց»

ՀՀ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում ափսոսանք հայտնեց, որ վարչապետ Սարգսյանի երկխոսության կոչը և մեկնած ձեռքը պատգամավոր Փաշինյանը մերժեց և, իր իսկ խոսքերով` գնաց վերջնագրեր ներկայացնելու ճանապարհով։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

«Նա ինքն ասեց, որ չի եկել երկխոսելու, իսկ մեր հասարակությունը կարիք ունի երկխոսության։ Ես հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի և Փաշինյանն ու իր գործընկերները կգիտակցեն, որ մեր երկրին պետք չեն ցնցումներ։ Մեզ պետք է քաղաքակիրթ Հայաստան, որտեղ քաղաքական ուժերը առաջնորդվում են երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե վերջնագրեր դնելու»,–ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով բանակցությունների 2–րդ փուլի լինել–չլինելը կախված է Փաշինյանի կեցվածքից, որովհետև բանակցությունները չեն կայանում վերջնագրերով։