Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց ոչ դեպի Բաղրամյան պողոտա

Պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական կայքերում տարածվող լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե զինվորական ցուցարարների ուղղությամբ Երևանի փողոցներով զինվորական շարասյուն է շարժվում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում խնդրել է ապատեղեկատվություն չտարածել։

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- գրել է Հովհաննիսյանը։

Հանրության շրջանում, սոցիալական կայքերում տեղեկություն է շրջանառում, թե Երևանի փողոցներում ռազմական ուժերի ու տեխնիկայի շարասյուներ են շարժվում դեպի Բաղրամյան պողոտա։