Արևը վերադառնում է, մի քանի օր շարունակ տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 6-10-ը տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես 4 օր շարունակ տեղումներ չեն լինի։

Այսօր` ապրիլի 6-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 16-18, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։