Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Անկարայի մոտ գլխապտույտ է անպատժելիությունից և Աֆրինում հաջողություններից կամ ինչ-որ մեկն իսկապես հրահրում է Էրդողանին շարունակել ռազմական գործողությունները ոչ միայն Սիրիայի սահմանամերձ շրջաններում, այլ նաև պատերազմ սկսել Իրաքի հյուսիսում։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, և թուրք առաջնորդի պահվածքը բոլորովին էլ այդքան պարզունակ չէ, ինչպես կարող են համարել որոշ փորձագետներ և վերլուծաբաններ։
Էրդողանը գլխում պահում է պանթուրքիզմի գաղափարները դեռ 80-ականներից
Երբ ուշադիր ուսումնասիրում ենք այն ամենը, ինչ անում է Թուրքիան Մերձավոր Արևելքում, երևում է որոշակի տրամաբանություն, օրինչափություն։ Չէ՞ որ սիրիական (իսկ մինչև այդ և իրաքյան) ճգնաժամերի ընթացքում նախագահ Էրդողանը երբեք ոչ մեկին ոչ մի բան չի խոստացել։ Ո՛չ Ռուսաստանին և Իրանին, ո՛չ արևմտյան կոալիցիային` ԱՄՆ-ի գլխավորությամբ։
Ինչ-որ բանի մասին պայմանավորվե՞լ է տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների հետ։ Այո, պայմանավորվել է։ Ընդ որում ինչ-որ փուլերում այդ պայմանավորվածությունները նույնիսկ կատարել է թուրքերին ոչ բնորոշ մանրակրկիտությամբ։ Ինչպես դա եղել է, օրինակ, Սիրիայի ոչ թեժ գոտիներում անվտանգություն ապահովելու ժամանակ, որի մասին հաջողվել էր պայմանավորվել Աստանայում։
Միաժամանակ Էրդողանը գլխում միշտ պահում է պանթուրքիզմի այն գաղափարները, որոնց կողմնակիցն է եղել ի սկզբանե` դեռ այն ժամանակներից, երբ եղել է Ստամբուլի քաղաքապետ, իսկ մինչև այդ` ներկայում արգելված թուրքական
Հիմա, միանձնյա որոշելով Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքականությունը, նախագահը քաղաքական բուլդոզերի բացահայտ անհողդողդությամբ իրագործում է հենց այն գաղափարները, որոնցում Էրդողանը քաղաքական ասպարեզում մեղադրում է իր դաշնակիցներին, ինչպես նաև երկրի հակառակորդներին։
Հակառակը, Մերձավոր Արևելքում ապրող թուրք և թուրքալեզու ժողովուրդներին ուղղված Էրդողանի բոլոր կոչերը վերջին հաշվով պանթուրքիզմի գաղափարի յուրահատուկ գովազդ են, որի միջոցով Թուրքիայի նախագահը հույս ունի վերականգնել իր երկրի վաղեմի փառքը և Օսմանյան կայսրության նախկին հզորությունը։
Այժմ Սիրիայի և Իրաքի համար խառն օրերին, երբ ահաբեկչությունը վայրագություններ է անում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանկարծ հասկացել է, որ եկել է իր ժամանակը։ Եվ օգտվելով հակասություններից, որոնք բզկտում են ինչպես Մերձավոր Արևելքի երկրները, այնպես գլոբալ խաղացողներին՝ կարելի է իրագործել պանթուրքական գաղափարները, որոնք մեծ հաճույքով ընդունում է թուրքական քաղաքական վերնախավը։
Արդյու՞նքը։ Օգտվելով քուրդ բնակչության տարբեր քաղաքական խմբերի միջև հակասություններից, որոնք ապրում են այդ տարածաշրջանի երկրներում, թուրքական բանակը բավական հեշտությամբ գրավել է Սիրիայի հյուսիսի շրջանում գտնվող Աֆրինի շրջանը։ Փաստացիորեն ոչ ոք օգնության չի եղել քրդերին։
Միակ ուժը, որը կարող էր կանգնեցրել Աֆրինի թուրքական շրջափակումը, պաշտոնական Դամասկոսն էր` ռուսական ռազմատիեզերական ուժերի և իրանական կամավորական ջոկատների աջակցությամբ։ Եվ այդ ուժն էլ կտրուկ մերժում ստացավ։ Աֆրինի իշխանությունները չգիտես ինչու որոշել են, որ բոլոր քրդական կուսակցությունները և մարտական ջոկատները կպաշտպանեն անկլավը ներխուժումից։ Նույնիսկ Իրաքի Կիրկուկի փորձը ոչինչ չի սովորեցրել և, ինչպես ասում են, կրկին…
Ո՞ւմ «ականջներն» են երևում Թուրքիայի հերթական զինված արկածախնդրության հետևում։ Մի՞թե ԱՄՆ-ի
Իսկ հիմա, կարողանալով համեմատաբար հեշտությամբ լուծել Աֆրինի հարցը, Անկարան աչք է դրել այլ քրդաբնակ տարածքների վրա։ Ընդ որում այս առումով պետք է հասկանալ, որ թուրքերն օգտագործում են քրդական ցեղերի առկայության գործոնը միայն որպես ներխուժման պատճառ։
Անկարան դա անվանում է հակաահաբեկչական գործողություն, քանի որ Քրդական բանվորական կուսակցությունը և PYD-YPG-ը, որոնց դեմ պատերազմում է թուրքական բանակը, թուրքերի կողմից հայտարարվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի քողի տակ (ի դեպ, աշխարհում շատ գերտերություններ համարում են, որ դրանք կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ) Թուրքիան ուղղակի զավթում է տարածքները, որոնցից հետագայում շատ դժվար կլինի նրան վտարելը։
Դատելով տարածաշրջանից ստացվող հաղորդագրություններից` թուրքերը փորձում են Աֆրինում արագ վերաբնակեցնել առավելագույն քանակությամբ թուրքեր և թուրքալեզու մարդկանց, որոնք Սիրիայում իրենց դաշնակիցներն են ու ընկերները։
Բացի այդ, Աֆրինը գրավելուց հետո թուրքական դիվանագիտությունը խաղի մեջ է մտել ամերիկացիների հետ, որոնք ժամանակին իրենց հսկողության տակ են վերցրել Մանբիջը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ նա արդեն պայմանավորվել է ամերիկացիների հետ այդ քաղաքի ներսում և շրջակայքում ամերիկացիների հետ համատեղ գործողությունների մասին։
Իբր ամերիկացիները համաձայնել են Մանբիջից և դրա շրջակայքից վտարել ՔԲԿ/PYD-YPG քրդական ջոկատները, որոնք ժամանակին հենց արևմտյան կոալիցիայի հովանու ներքո այդ քաղաքը խլել են «Իսլամական պետությունից» (ՌԴ-ում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն)։
Բացի այդ, Էրդողանը զուգահեռաբար խոսակցություն է բացել նոր «ահակահաբեկրական գործողության» մասին, այս անգամ արդեն Իրաքի հյուսիսային շրջաններում, հստակ` Սինջարի շրջանում։ Ասել է, որ Անկարան քիչ է մնացել Բաղդադի հետ պայմանավորվի այն մասին, որ թուրքական բանակն այնտեղ կանցկացնի «Վագրի վահան» անվանումով գործողություն։
Եթե նայել քարտեզին, ապա կարելի է տեսնել հորիզոնակակն գիծ, որն Աֆրինով, Մանբիջով հասնում է մինչև Իրաքի Սինջար (մտքում պահում ենք Կիրկուկը)։ Ահա և վատ մտքեր են ծնվում պանթուրքիզմի այդ գաղափարի մասին, որում մեղադրում են Էրդողանին։ Եվ սկսում ես հասկանալ, որ Թուրքիան Իրանին զուգահեռստեղծում է իր թուրքական գոտին, որը կձգվի Միջերկրական ծովից ու այդ քաղաքաներով անցնելով` կհասնի մինչև իրաք-իրանական սահման։
Ի դեպ, այդ սահմանին վերջին շրջանում նույնպես անհանգիստ է։ Հիշենք անցած տարվա իրադարձությունները, երբ նույն իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի քանի անգամ այդ սահմանին բախվել է ինչ-որ ռազմական խմբավորումներին հետ, որոնք զենք են տեղափոխել Իրանի խորքեր։ Մի՞թե հակամարտության նոր կետ է հասունանում հենց այտեղ։ Մի՞թե Անկարան ցանկանում է Թեհրանից խլել նախաձեռնությունը նույն Իրաքում (Սիրիայում նույնպես)։ Մի՞թե անդրօվկիանոսյան հատուկ ծառայությունների ականջներն են երևում Թուրքիայի շարժումների հետևում։
Եվ որպես հետևություն՝ արդյո՞ք Անկարան Արևմուտքի թողտվությամբ մտադրվում է զավթել Սիրիայի Մանբիջ և Իրաքի Սինջար շրջանները, որտեղ իրենց այդքան ազատ են զգացել ամերիկյան բանակային տեսուչները (սկզբից աշխատել են քրդական մարտական խմբավորումների հետ, հետո այսպես կոչված «չափավոր ընդդիմության»)։ Հիմա էլ ամերիկացիները որոշել են, որ ավելի շահավետ է հույսը դնել թուրքերի և նրանց պանթուրքիզմի գաղափարի վրա, միայն թե «վատություն անեն» Իրանին։