Հայերի մասին հին անեկդոտն իրականություն է դարձել. Սոֆյայի ուղեղը «պայթել է» ճգնաժամի մասին հարցից

Սոֆյա ռոբոտը, որ վերջերս մարտահրավեր էր նետել մարդկությանը, «կախվել» է Ուկրաինայի կոռուպցիային վերաբերող հարցի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Արհեստական բանականություն ունեցող Սոֆյան, որ ներկայացվել է Դավոսի տնտեսական համաժողովում, փչացել է Ուկրաինայի մասին հարցից հետո։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շկրումը։

«Չինացի» ռոբոտը քննություն է հանձնել բժիշկ դառնալու համար

Պատգամավորի խոսքով, երբ Շկրումն արհեստական բանականությանը հարց է տվել, թե ինչ է պետք անել Ուկրաինայի կոռուպցիայի հետ, Սոֆյայի պրոցեսորը փչացել է։

Մինչ այդ Սոֆյան շփվել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի հետ։ Նրանք քննարկել են արհեստական բանականության թեման։ Սոֆյան բողոքել է, որ մարդիկ «Տերմինատորը» ֆիլմի պատճառով կանխակալ վերաբերմունք ունեն արհեստական բանականության նկատմամբ։ Գրեֆը խնդրել է նրան դահուկ քշել, որից հետո ռոբոտն աչքով է արել նրան ու ասել. «Կհանդիպենք լանջին»։

Սոֆյայի պատմությունը մի հին անեկդոտ է հիշեցնում։ Ամերիկացիները մի նոր ռոբոտ են ստեղծում, տարբեր ազգերի ներկայացուցիչները հարցեր են տալիս, ռոբոտը բոլորին պատասխանում է։ Հերթը հասնում է հային։ Նա էլ հարցնում է` ռոբոտ ախպեր, ի՞նչ կա-չկա։ Ռոբոտը տեղում փչանում է։

Սոֆյան մարդանման ռոբոտ է` կնոջ տեսքով, որը մշակել է Հոնկոնգի Hanson Robotics ընկերությունը։ Ռոբոտն այնպես են նախագծել, որ նա սովորի և ադապտացվի մարդկանց պահվածքին, նաև աշխատի նրանց հետ։ 2017թ-ի հոկտեմբերին Սոֆյան դարձել է Սաուդյան Արաբիայի հպատակ և առաջին ռոբոտը, որին ինչ-որ երկրի քաղաքացիություն են տվել։