Հայ քրեական հեղինակությանը մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել

Հետաքննությունը պարզել է, որ Վահագն Աբգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանցավոր խմբավորումը մասնակցել է Կամո Փիրուզյանի սպանությանը, ևս մեկ այլ քաղաքացու՝ Մոսինյանի նկատմամբ մահափորձ է կատարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է հետաքննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, այս շաբաթ սպանություններ կազմակերպելու քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել հայտնի քրեական հեղինակություն, Ալավերդու բնակիչ Վահագն Աբգարյանին:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդու բնակչի նախաձեռնությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, և այդ խմբավորման ներգրավմամբ Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաև Ալավերդու մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ:
Նախնական քննության տվյալներով՝ խմբավորման կազմում ընդգրկված են եղել մի շարք այլ անձինք։

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեկ մարդ ձերբակալվել է. տեսանյութ

Հետաքննությունը պարզել է, որ 2017 թվականի հունիսին Փիրուզյանի սպանությամբ Աբգարյանը վրեժխնդիր է եղել իր ընկերների համար, որոնց նախկինում սպանել էր Փիրուզյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը: Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է Ալավերդու բնակիչ Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրան և հունիսի 13-ին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել նրա ուղղությամբ: Փիրուզյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդու մեկ այլ բնակչի՝ Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, սակայն սպանությունը չի իրականացվել՝ հանցագործի կամքից անկախ հանգամանքներում։

Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

2017-ի քրեական խճանկարը. վենդետա, կացնահարված ամուսին, պատանդառված երեխա

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար։

Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին Աբգարյանը և նրա համախոհները օրը ցերեկով հանձակման էին ենթարկվել, ինչի հետևանքով սպանվել էր Ալավերդու բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: