Ատոմ Մարգարյան. Հայաստանի տնտեսական տարին
© Sputnik
Ատոմ Մարգարյանն առաջինն առանձնացրել է ԱԺ ընտրություններն ու նոր կառավարության ձևավորումը։
«Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացրեց իր ծրագիր` ըստ էության շարունակելով այն միտումները, որոնք ձևավորվել էին նախորդ ամիսների ընթացքում։ Խոստումներին հաջորդեցին զարգացումները»,- ասաց Մարգարյանը։
Երկրորդը, ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսական վիճակի կայունացումն էր, որը որակական փոփոխություն էր նախորդ տարվա զարգացումների համեմատ։
«Ես դա կանվանեի լճացումից դեպի զարգացում։ Կա տնտեսական աճ, որը տնտեսական լեզվով նշանակում է աշխուժացումից դեպի վերելք»,- նշեց նա։
Երրորդը եվրասիական վեկտորն էր, չորրորդը` ներդրումային նշանակալի ծրագրերը, հինգերորդը` Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը, վեցերորդը` Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը։