https://arm.sputniknews.ru/20261121/khvoshvor-hrdeh-iraqi-haravum-gtnvvogh-arancqajin-elektrakajanum-ka-4-zvoh-ev-30-tuzhats-109613588.html
Խոշոր հրդեհ Իրաքի հարավում գտնվող առանցքային էլեկտրակայանում. կա 4 զոհ և 30 տուժած
Խոշոր հրդեհ Իրաքի հարավում գտնվող առանցքային էլեկտրակայանում. կա 4 զոհ և 30 տուժած
Sputnik Արմենիա
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակը տարածվել է հարակից բնակելի տների ուղղությամբ, իսկ կայանի աշխատանքը դադարեցվել է։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T12:15+0400
2026-11-21T12:15+0400
2026-11-21T12:45+0400
իրաք
հրդեհ
զոհ
տուժածներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109613346_0:286:1256:993_1920x0_80_0_0_a222dbdd8ff90f386babe1f3ebe7b234.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրաքի էլեկտրակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 30-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։Հրդեհը բռնկվել է Բասրայից հյուսիս գտնվող «Հարթա» էլեկտրակայանում։ Տուժածների թիվը նախնական է և կարող է աճել։Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ կրակը տարածվել է հարևանությամբ գտնվող բնակելի տների ուղղությամբ, իսկ էլեկտրակայանի աշխատանքը կանգնեցվել է։«Հարթա» էլեկտրակայանի տեղակայված հզորությունը կազմում է 800 ՄՎտ, սակայն հրդեհի պահին աշխատել է շուրջ 400 ՄՎտ հզորությամբ։Հրդեհի բռնկման պատճառների կամ վնասի չափերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։Ալ-Հարթա (Hartha) էլեկտրակայանն ապահովում է Իրաքի հարավի էներգետիկ հաշվեկշռի կենսական մասնաբաժինը՝ Բասրա նահանգի գլխավոր նավթային և նավահանգստային հանգույցի ամբողջ արտադրող հզորության շուրջ 25%-ը։Անկարգություններ Շվեյցարիայում. իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пожар на электростанции в Ираке
Sputnik Արմենիա
Пожар на электростанции в Ираке
2026-11-21T12:15+0400
true
PT0M16S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109613346_0:169:1256:1111_1920x0_80_0_0_66dc4339dd9822d882a2e5be48d04211.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, հրդեհ, զոհ, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրաք, հրդեհ, զոհ, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խոշոր հրդեհ Իրաքի հարավում գտնվող առանցքային էլեկտրակայանում. կա 4 զոհ և 30 տուժած
12:15 21.11.2026 (Թարմացված է: 12:45 21.11.2026) Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակը տարածվել է հարակից բնակելի տների ուղղությամբ, իսկ կայանի աշխատանքը դադարեցվել է։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրաքի էլեկտրակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 30-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հրդեհը բռնկվել է Բասրայից հյուսիս գտնվող «Հարթա» էլեկտրակայանում։ Տուժածների թիվը նախնական է և կարող է աճել։
Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ կրակը տարածվել է հարևանությամբ գտնվող բնակելի տների ուղղությամբ, իսկ էլեկտրակայանի աշխատանքը կանգնեցվել է։
«Հարթա» էլեկտրակայանի տեղակայված հզորությունը կազմում է 800 ՄՎտ, սակայն հրդեհի պահին աշխատել է շուրջ 400 ՄՎտ հզորությամբ։
Հրդեհի բռնկման պատճառների կամ վնասի չափերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։
Ալ-Հարթա (Hartha) էլեկտրակայանն ապահովում է Իրաքի հարավի էներգետիկ հաշվեկշռի կենսական մասնաբաժինը՝ Բասրա նահանգի գլխավոր նավթային և նավահանգստային հանգույցի ամբողջ արտադրող հզորության շուրջ 25%-ը։