00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմության նոր էջ է որակել

© REUTERS / Doug MillsՌուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը չի կասկածում, որ Թրամփը ձգտում է կարգավորել ուկրաինական խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Շենժեն քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դիվանագիտության պատմության նոր էջ է անվանել:
ՌԴ նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և թույլ են տվել կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: Պուտինը հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները կշարունակվեն:
Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Մի շարք առանցքային ուղղություններով կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման, թեպետ ոչ բոլոր հարցերի շուրջ են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
«Մի շարք առանցքային ուղղություններով դիրքորոշումները համադրելու հարցում եթե ոչ պայմանավորվածություն, ապա փոխըմբռնում եղել է», - լրագրողներին ասել է Պուտինը:
Անդրադառնալով Վաշինգտոնի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համագործակցություն հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Պուտինի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, թեև Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնել գործնական իրագործման։
Խոսելով եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջների մասին՝ Պուտինը նշել է, որ հանդիպմանը դրանք մանրամասն չեն ձևակերպվել, սակայն շեշտել է, որ դրանք իրավաչափ է համարում։
Ռուսաստանի նախագահը հաջողված է որակել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում առանձին որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով:
Լրահոս
0