https://arm.sputniknews.ru/20261117/putiny-zhamanel-e-chinastani-shenzhen-qaghaq-109457279.html
Պուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին
Պուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը: 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T22:29+0400
2026-11-17T22:29+0400
2026-11-17T22:49+0400
վլադիմիր պուտին
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109457112_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1d094f5088c348fadd937d6bf4282cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որի շրջանակներում սպասվում են նրա բանակցությունները Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ:ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաոան օդանավակայանում։ Պուտինի աշխատանքային ծրագիրը հագեցած է. նա կմասնակցի ԱԽՏՀ գագաթնաժողովի միջոցառումներին և կայցելի առաջին ռուս-չինական համալսարան՝ Մոսկվայի պետական համալսարան-Պեկինի պոլիտեխնիկ ինստիտուտ համատեղ բուհը։Մինչ այդ Պուտինն առանձին կշփվի Սի Ծինփինի հետ։ Սկզբում տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցություններ, ապա՝ աշխատանքային նախաճաշ, որտեղ կողմերը կքննարկեն արտաքին քաղաքական հարցեր:Դիտարկվում է նաև Պուտինի և Թրամփի առանձին հանդիպման հնարավորությունը։ Ինչպես նշել է Պեսկովը, նրանք կարող են քննարկել Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության հետ կապված հարցեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ինքը նախապատրաստման հարցերը քննարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Владимир Путин прибыл в Шэньчжэнь
Sputnik Արմենիա
Владимир Путин прибыл в Шэньчжэнь
2026-11-17T22:29+0400
true
PT0M40S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109457112_247:0:1687:1080_1920x0_80_0_0_e5f641605cbac18b885c0a7a4d839d27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, չինաստան, видео, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին, չինաստան, видео, սի ծինփին (չինաստանի նախագահ), դոնալդ թրամփ
Պուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին
22:29 17.11.2026 (Թարմացված է: 22:49 17.11.2026) Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որի շրջանակներում սպասվում են նրա բանակցությունները Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ:
ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաոան օդանավակայանում։ Պուտինի աշխատանքային ծրագիրը հագեցած է. նա կմասնակցի ԱԽՏՀ գագաթնաժողովի միջոցառումներին և կայցելի առաջին ռուս-չինական համալսարան՝ Մոսկվայի պետական համալսարան-Պեկինի պոլիտեխնիկ ինստիտուտ համատեղ բուհը։
Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը: Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, օրակարգի հիմնական հարցերն արդեն որոշված են։ Պեսկովը կոչ է արել առաջիկա միջոցառումը չնույնացնել Յալթայի կամ Թեհրանի կոնֆերանսների հետ՝ նման համեմատություններն անվանելով քաղաքագիտական մտավարժանքներ։
Մինչ այդ Պուտինն առանձին կշփվի Սի Ծինփինի հետ։ Սկզբում տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցություններ, ապա՝ աշխատանքային նախաճաշ, որտեղ կողմերը կքննարկեն արտաքին քաղաքական հարցեր:
Դիտարկվում է նաև Պուտինի և Թրամփի առանձին հանդիպման հնարավորությունը։ Ինչպես նշել է Պեսկովը, նրանք կարող են քննարկել Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության հետ կապված հարցեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ինքը նախապատրաստման հարցերը քննարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ: