https://arm.sputniknews.ru/20261113/4-zvoh-hrdehner-ev-averatsutjunner-ukrainakan-atsneri-gisherajin-hardzakman-hetevanqnery-109302641.html
4 զոհ, հրդեհներ և ավերածություններ. ուկրաինական ԱԹՍ–ների գիշերային հարձակման հետևանքները
4 զոհ, հրդեհներ և ավերածություններ. ուկրաինական ԱԹՍ–ների գիշերային հարձակման հետևանքները
Sputnik Արմենիա
Առավել ծանր հետևանքներ են արձանագրվել Վոլգոգրադի մարզում։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T11:42+0400
2026-11-13T11:42+0400
2026-11-13T11:42+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
հրդեհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/1e/63666712_0:98:1600:998_1920x0_80_0_0_1938e32beae02b4080940c2753d296d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 1198 անօդաչու սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են Ռուսաստանի 17 մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքների երկնքում նոյեմբերի 12-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 08:00-ն:Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ նույն ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 467 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Մոսկվայից հեռու, իսկ 144-ը՝ քաղաքին մոտենալիս։Հարձակման ամենածանր հետևանքները գրանցվել են Վոլգոգրադի մարզում, որտեղ 4 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել: Ինչպես հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը, նրանք բոլորը Վոլգոգրադի Հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցներ են եղել։ Տուժածները հոսպիտալացվել են։Ավելի վաղ Բոչարովը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հարավային արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկում հրդեհներ են առաջացել: Բացի այդ, Սվետլի Յար ավանում վնասվել են 3 հինգհարկանի շենքերի և երիտասարդական կենտրոնի պատուհանները։Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով մի քանի հրդեհներ են առաջացել: Մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ Դոնի Ռոստովի Օկտյաբրսկի շրջանում վնասվել են 5–հարկանի բնակելի շենքի պատուհանները, բացի այդ այրվել է 3 մարդատար ավտոմեքենա: Բնակիչներին տարհանել են, տուժածներ չկան։Քաղաքի Սովետսկի շրջանում վնասվել է արտադրական տարածք, որտեղ 20 քմ մակերեսով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան:Բացի այդ, մարզի Ակսայի շրջանում այրվել է 1,5 հազար քմ մակերեսով պահեստ: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, հնարավոր տուժածների մասին տվյալները ճշտվում են:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/1e/63666712_177:0:1600:1067_1920x0_80_0_0_11baab5969238ed4307ed7650a3bdfc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, հրդեհ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, հրդեհ
4 զոհ, հրդեհներ և ավերածություններ. ուկրաինական ԱԹՍ–ների գիշերային հարձակման հետևանքները
Առավել ծանր հետևանքներ են արձանագրվել Վոլգոգրադի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 1198 անօդաչու սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են Ռուսաստանի 17 մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքների երկնքում նոյեմբերի 12-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 08:00-ն:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ նույն ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 467 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Մոսկվայից հեռու, իսկ 144-ը՝ քաղաքին մոտենալիս։
Հարձակման ամենածանր հետևանքները գրանցվել են Վոլգոգրադի մարզում, որտեղ 4 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել: Ինչպես հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը, նրանք բոլորը Վոլգոգրադի Հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցներ են եղել։ Տուժածները հոսպիտալացվել են։
Ավելի վաղ Բոչարովը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հարավային արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկում հրդեհներ են առաջացել: Բացի այդ, Սվետլի Յար ավանում վնասվել են 3 հինգհարկանի շենքերի և երիտասարդական կենտրոնի պատուհանները։
Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով մի քանի հրդեհներ են առաջացել: Մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ Դոնի Ռոստովի Օկտյաբրսկի շրջանում վնասվել են 5–հարկանի բնակելի շենքի պատուհանները, բացի այդ այրվել է 3 մարդատար ավտոմեքենա: Բնակիչներին տարհանել են, տուժածներ չկան։
Քաղաքի Սովետսկի շրջանում վնասվել է արտադրական տարածք, որտեղ 20 քմ մակերեսով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան:
Բացի այդ, մարզի Ակսայի շրջանում այրվել է 1,5 հազար քմ մակերեսով պահեստ: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, հնարավոր տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։