https://arm.sputniknews.ru/20261111/abu-dabium-kajacats-banakcutjunneri-zhamanak-kvoghmery-mvotecel-en-khaghaghutjany-medinski-109233535.html
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են խաղաղությանը. Մեդինսկի
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են խաղաղությանը. Մեդինսկի
Sputnik Արմենիա
Խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T18:39+0400
2026-11-11T18:39+0400
2026-11-11T19:53+0400
վլադիմիր մեդինսկի
ուկրաինա
աբու դաբի
ռուսաստան
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109236811_0:148:2922:1792_1920x0_80_0_0_d1a3b8a24861722d84e09cdcf9584b04.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Աբու Դաբիում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ խորհրդակցություններից հետո կողմերը մոտեցել են խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի, ԱՄՆ–ի և Եվրոպայի դիրքորոշումներից։«Կարծում եմ` այո, բայց այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից», – «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողվել է խաղաղ կարգավորման մոտենալ։Ռուսաստանն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին․ ՄեդինսկիՆա պարզաբանել է, որ խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։Միևնույն ժամանակ Մեդինսկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում կհասնի իր նպատակներին։«Ամեն դեպքում, մեր կողմից սահմանված բոլոր նպատակները կիրականացվեն», - ընդգծել է նա։Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն էր։ Միևնույն ժամանակ ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից միայն մեկը։Քուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը
ուկրաինա
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109236811_193:0:2922:2047_1920x0_80_0_0_7ae9aa84f6d92c754e78d98cf70e29df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, բանակցություններ
վլադիմիր մեդինսկի, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, բանակցություններ
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են խաղաղությանը. Մեդինսկի
18:39 11.11.2026 (Թարմացված է: 19:53 11.11.2026) Խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Աբու Դաբիում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ խորհրդակցություններից հետո կողմերը մոտեցել են խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի, ԱՄՆ–ի և Եվրոպայի դիրքորոշումներից։
«Կարծում եմ` այո, բայց այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից», – «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողվել է խաղաղ կարգավորման մոտենալ։
Նա պարզաբանել է, որ խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։
Միևնույն ժամանակ Մեդինսկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում կհասնի իր նպատակներին։
«Ամեն դեպքում, մեր կողմից սահմանված բոլոր նպատակները կիրականացվեն», - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն էր։ Միևնույն ժամանակ ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից միայն մեկը։