00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի․Լավրով

Բաժանորդագրվել
ՀԱՊԿ երկրները մտադիր են որոշում ընդունել միայն Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի դադարեցնելու և Երևանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին:
Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի։ Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով, կազմակերպությունից, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հայտ չի ստացվել, թեև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որտեղ գործում են բոլորովին ուրիշ սանիտարական, սակագնային և այլ նորմեր:
«Բայց ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ չներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն այլևս չի հետաքրքրում Հայաստանին, որովհետև Հայաստանի համար այդ կազմակերպությունն անօգուտ է: Այնուամենայնիվ, այս ամենը մնում են բառեր, որոնք չեն ամրապնդվում որևէ փաստաթղթով: Եվ մենք՝ որպես օրինապահ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի համար դադարեցնելու և Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը», - նշել Է Լավրովը ։
Նրա խոսքով՝ դա արվում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից:
«Բայց մենք դռները չենք փակում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «ահա ես գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է ավելի լավ ՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ես այդ ընտրությունը կկատարեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ պատասխանեն»։ Բայց դա արդեն ընտրություն չի լինի։ Դրանով նա իր ժողովրդին կդնի կատարված փաստի առաջ», - ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նույն տրամաբանությունը, ըստ նախարարի, կարելի է դիտարկել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, երբ հայտարարվում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում Հայաստանի շահերին, քանի որ չի ապահովում երկրի կարիքները անվտանգության ոլորտում:
Այդ դեպքում, ըստ Լավրովի, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Եթե ուզում են, որ մենք Հայաստանը վտարենք՝ այդպես չի լինի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկեն նոյեմբերի 11-ին:
Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։ Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:
Լրահոս
0