https://arm.sputniknews.ru/20261021/adrbejanci-zintsarajvoghy-kpvokhanakvi-haj-gerineri-het-mirzvojani-pataskhany-108392754.html
Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով. Միրզոյանը` սահմանը հատած ադրբեջանցիների մասին
Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով. Միրզոյանը` սահմանը հատած ադրբեջանցիների մասին
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա` առանց... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T17:09+0400
2026-10-21T17:09+0400
2026-10-21T17:28+0400
հայաստան
գերի
ադրբեջանցի
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/17/100146570_0:0:1600:901_1920x0_80_0_0_c934616b0887cefb0462ace5723efcdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով` լինեն հովիվներ, թե զինծառայողներ։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով սահմանը հատած ադրբեջանցի հովվի վերաբերյալ հարցին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` նա եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին, ապա Միրզոյանը նշեց, որ նա չի կարող ադրբեջանական կողմին հանձնվել որպես մոլորված, քանի որ կատարվել է հանցագործություն: «Ինձ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ` մոլորվել է, փախել է, թե միտումնավոր է եկել։ Անկախ նրանից` նա մոլորվել է, թե ոչ, փախել է, թե ոչ, տեղի է ունեցել հանցագործություն, և դա ամբողջովին փոխում է պատկերը։ Բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,– ասաց նախարարը։Նա ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/17/100146570_124:0:1547:1067_1920x0_80_0_0_613adeb5050c9a4fbf1b0ac6c4d86049.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, ադրբեջանցի, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, գերի, ադրբեջանցի, ադրբեջան, արարատ միրզոյան
Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով. Միրզոյանը` սահմանը հատած ադրբեջանցիների մասին
17:09 21.10.2026 (Թարմացված է: 17:28 21.10.2026) Նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա` առանց ռազմագերիների փոխանակմանը կապակցելու։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով` լինեն հովիվներ, թե զինծառայողներ։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով սահմանը հատած ադրբեջանցի հովվի վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Ըստ
ադրբեջանական ԶԼՄ–ների` նա եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին, ապա Միրզոյանը նշեց, որ նա չի կարող ադրբեջանական կողմին հանձնվել որպես մոլորված, քանի որ կատարվել է հանցագործություն:
«Ինձ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ` մոլորվել է, փախել է, թե միտումնավոր է եկել։ Անկախ նրանից` նա մոլորվել է, թե ոչ, փախել է, թե ոչ, տեղի է ունեցել հանցագործություն, և դա ամբողջովին փոխում է պատկերը։ Բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,– ասաց նախարարը։
Նա ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և
երկամսյա կալանք է կիրառվել։