https://arm.sputniknews.ru/20261016/rusakan-zvorqn-azatagrel-e-dvobrvopvolien-gerasimvovy-putinin-manramasner-e-hajtnel-108229269.html
Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի1-իցվերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T20:52+0400
2026-10-16T20:52+0400
2026-10-16T21:05+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
վալերի գերասիմով
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108228498_0:0:1273:716_1920x0_80_0_0_e57e73c39007a6a1d255cf2d3f3245ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ուժերն ազատագրել են Դոբրոպոլիե քաղաքը։ Այս մասին հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը միացյալ զորախմբի կառավարման օժանդակ կետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ այսօր երեկոյան եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքում ռուսական վերահսկողության տակ է անցել նաև Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրը։ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի 1-ից վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:«ԶՈւ միացյալխմբավորման հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնբասի տարածքի ազատագրման վրա», - ասել է Գերասիմովը։Նա նաև հավելել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել ԴԺՀ-ի մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք և 23 բնակավայր:Խորհրդակցության ժամանակ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանիզինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը և դրանց ոչնչացման համար անհրաժեշտ միջոցները արդեն որոշված են։ՌԴ բանակն ազատագրել է 6500 ք. կմ տարածք և 310 բնակավայր 2026թ.-ի ընթացքում. ՊուտինՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Герасимов доложил Путину обстановку в зоне СВО
Sputnik Արմենիա
Герасимов доложил Путину обстановку в зоне СВО
2026-10-16T20:52+0400
true
PT0M22S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108228498_0:0:955:716_1920x0_80_0_0_25a9b1d2a4394b075c7e2bd8e8fbaf36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, видео
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, видео
Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
20:52 16.10.2026 (Թարմացված է: 21:05 16.10.2026) Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի1-իցվերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ուժերն ազատագրել են Դոբրոպոլիե քաղաքը։ Այս մասին հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը միացյալ զորախմբի կառավարման օժանդակ կետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ այսօր երեկոյան եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
««Կենտրոն» խմբավորմանկողմից ազատագրվել է Դնեպրոպետրովսկի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության հիմնական հանգույցներից մեկը՝ Դոբրոպոլիե քաղաքը», - ասել է Գերասիմովը ՌԴ նախագահին ուղղված զեկույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքում ռուսական վերահսկողության տակ է անցել նաև Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի 1-ից վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:
«ԶՈւ միացյալխմբավորման հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնբասի տարածքի ազատագրման վրա», - ասել է Գերասիմովը։
Նա նաև հավելել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել ԴԺՀ-ի մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք և 23 բնակավայր:
Խորհրդակցության ժամանակ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանիզինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:
Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը և դրանց ոչնչացման համար անհրաժեշտ միջոցները արդեն որոշված են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։