https://arm.sputniknews.ru/20261015/ashkharhum-iravitshaky-bardanum-e-shat-tegherum-tesnum-enq-miakvoghmaniutjun-pashinjan-108156404.html
Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան
Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել COP17–ի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T16:21+0400
2026-10-15T16:21+0400
2026-10-15T16:22+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անտոնիո գուտերեշ
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108154324_0:78:1500:922_1920x0_80_0_0_31f4827e8383c98ce6a8cea800794100.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է, և չնայած բազմակողմ համագործակցության կարևորության մասին հայտարարություններին՝ միջազգային հարաբերություններում հաճախ միակողմանի մոտեցումներ են դրսևորվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հարավային Կովկասում, չնայած անցած դժվարություններին, հաջողվել է փոխել իրավիճակը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր նպատակն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելը հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է շարունակել կենտրոնացնել ջանքերը դրա իրականացման վրա։Փաշինյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է, և վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Ըստ կառավարության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետներ»,– ասել է Գուտերեշը։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընթացքին։Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են նախագծի դերը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և երկրների միջև համագործակցության զարգացման գործում։Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108154324_84:0:1417:1000_1920x0_80_0_0_5f8eaca5bf8495510d7e201ada250aa1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան
16:21 15.10.2026 (Թարմացված է: 16:22 15.10.2026) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել COP17–ի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է, և չնայած բազմակողմ համագործակցության կարևորության մասին հայտարարություններին՝ միջազգային հարաբերություններում հաճախ միակողմանի մոտեցումներ են դրսևորվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարությունը։
«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է»,– ասել է Փաշինյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Հարավային Կովկասում, չնայած անցած դժվարություններին, հաջողվել է փոխել իրավիճակը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր նպատակն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելը հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է շարունակել կենտրոնացնել ջանքերը դրա իրականացման վրա։
Փաշինյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է, և վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Ըստ կառավարության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։
«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետներ»,– ասել է Գուտերեշը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընթացքին։
Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են նախագծի դերը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և երկրների միջև համագործակցության զարգացման գործում։
Հիշեցնենք, որ
Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։