00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի կոշտ դիրքորոշումն օգնել է պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Կարապետյան

© Photo : official site of the Parliament of RA«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ում հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Շատ դեպքերում հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է օգնել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանվի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպումից հետո։
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 12-ին։
«Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասաց կարապետյանը։
Նրա խոսքով` Իրանի դեսպանի հետ անդրադարձել են «Թրամփի ուղի» նախագծին, բայց մանրամասներ չհայտնեց` նշելով, որ աշխատանքային հանդիպում էր։
ԱԺ–ի հրապարակած հաղորդագրության համաձայն` ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը»,– ասված է հայտարարությունում։
ԱԺ–ից նաև նշել են, որ կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` արժևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։
Նարեկ Կարապետյանը, ըստ ԱԺ հաղորդագրության, ներկայացրել է երկարատև խաղաղության հասնելու իրենց տեսլականը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իրենք հետևում են տեղի ունեցող զարգացումներին և աջակցում խաղաղության գործընթացին։ Շիրղոլամին հավելել է, որ Իրանը տարբեր ոլորտներում համագործակցության առումով Հայաստանի կողքին է, որպեսզի ՀՀ-ն Հարավային Կովկասում լինի հզոր և մեծ հնարավորություններ ունեցող երկիր։
Լրահոս
0