https://arm.sputniknews.ru/20261009/ajsor-ukrainaji-harcvov-nist-teghi-kunena-mak-i-anvtangutjan-khvorhrdum--107880182.html
Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Sputnik Արմենիա
Այսօր նախատեսված է նաև ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացների հանդիպումը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T08:16+0400
2026-10-09T08:16+0400
2026-10-09T10:09+0400
ամն
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/07/100745226_114:0:1058:531_1920x0_80_0_0_4dcf664460d5ec80fddef5cc822ee0b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։Այն նախատեսված է տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին): Իսկ արդեն այսօր նրանք Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կքննարկեն «նոր միասնական առաջարկը, որն ընդգրկում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը», գրում է NewsNation-ը։ Հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն AFP-ին տված հարցազրույցում քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել Ուկրաինայի մայրաքաղաքը, որը ձմռան նախաշեմին մոտեցել է «գոյատևման փուլին»: Ռուսաստանի զինված ուժերի վերջին հարվածներից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարման լայնածավալ խափանումներ են։Հոկտեմբերի 8-ին Կիևում դադարեցվել էր մետրոյի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը, ԶԼՄ-ները գրում էին տրանսպորտային կոլապսի մասին: Էլեկտրամատակարարումն անջատվել է նույնիսկ Գերագույն ռադայի շենքում։ Այսօր ուկրաինական ДТЭК էներգահոլդինգը հայտնել է, որ Կիևի՝ աջ ափին գտնվող կեսը, ինչպես նաև Վիշգորոդի և Բուչանսկի շրջաններում հոսանքազրկումներ են։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/07/100745226_232:0:940:531_1920x0_80_0_0_b8d717adb6e61a62f70179de96d83b01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
ամն, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ
Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
08:16 09.10.2026 (Թարմացված է: 10:09 09.10.2026) Այսօր նախատեսված է նաև ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացների հանդիպումը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Այն նախատեսված է տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին):
Միևնույն ժամանակ Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կարող են հոկտեմբերին մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:
Իսկ արդեն այսօր նրանք Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կքննարկեն «նոր միասնական առաջարկը, որն ընդգրկում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը», գրում է NewsNation-ը։ Հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն AFP-ին տված հարցազրույցում քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել Ուկրաինայի մայրաքաղաքը, որը ձմռան նախաշեմին մոտեցել է «գոյատևման փուլին»: Ռուսաստանի զինված ուժերի վերջին հարվածներից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարման լայնածավալ խափանումներ են։
Հոկտեմբերի 8-ին Կիևում դադարեցվել էր մետրոյի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը, ԶԼՄ-ները գրում էին տրանսպորտային կոլապսի մասին: Էլեկտրամատակարարումն անջատվել է նույնիսկ Գերագույն ռադայի շենքում։ Այսօր ուկրաինական ДТЭК էներգահոլդինգը հայտնել է, որ Կիևի՝ աջ ափին գտնվող կեսը, ինչպես նաև Վիշգորոդի և Բուչանսկի շրջաններում հոսանքազրկումներ են։