https://arm.sputniknews.ru/20261006/pashinjany-khvostvovanec-vor-ekeghecun-verabervogh-zekujcum-khmbagrumner-e-arel-107766215.html
ՀՀ վաչապետը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել
ՀՀ վաչապետը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել
Sputnik Արմենիա
Վարչապետը հայտարարեց, որ «զեկույցում» ներառվել են արժանահավատության նվազագույն շեմ ունեցող տեղեկություններ։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T22:51+0400
2026-10-06T22:51+0400
2026-10-06T23:48+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
զեկույց
եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107765550_0:0:1280:720_1920x0_80_0_0_6c902f10fd5be30a3652710cb794ae71.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել։ Նա այդ մասին ասաց «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։Փաշինյանը նշեց՝ շատ բարձրորակ զեկույց է ստացվել, թեպետ չկարողացավ, ըստ էության, պատասխանել հարցազրուցավարի հարցին, թե ինչ մեթոդաբանություն է ունեցել զեկույցը։«Մենք առաջ ենք քաշել թեզեր, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում էս-էս պատճառներով ճգնաժամ է․․․ Եվ մենք հանրային դաշտից հավաքագրել ենք արժանահավատության մի նվազագույն շեմ ունեցող տվյալները և դարձրել ենք զեկույց»,- ասաց նա։Հարցազրուցավարը հետաքրքրվեց, թե նույն տրամաբանությամբ ինչու հանրությունը չպետք է հավատա ՔՊ-ականների կամ նույն Փաշինյանի, նրա ընտանիքի մասին հրապարակումներին։ՀՀ վարչապետը նշեց՝ տեղեկությունները պետք է հերքվեն, իրենք, օրինակ, դատի են տալիս, հայտարարեց, թե «զեկույցում» ներառված հոգևորականները չեն կարողանալու նույն բանն անել, որովհետև, ըստ նրա, «զեկույցի» տեղեկությունները ճշմարիտ են։Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է եկեղեցու վերաբերյալ «զեկույցը»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107765550_206:0:1166:720_1920x0_80_0_0_976d40e5fc9c6e15f20427d52f1215ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, զեկույց, եկեղեցի
հայաստան, նիկոլ փաշինյան, զեկույց, եկեղեցի
ՀՀ վաչապետը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել
22:51 06.10.2026 (Թարմացված է: 23:48 06.10.2026) Վարչապետը հայտարարեց, որ «զեկույցում» ներառվել են արժանահավատության նվազագույն շեմ ունեցող տեղեկություններ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել։ Նա այդ մասին ասաց «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։
«Ես կարդացել եմ զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել»,- ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ինքը խմբագրումներ էլ արած լինի։
Փաշինյանը նշեց՝ շատ բարձրորակ զեկույց է ստացվել, թեպետ չկարողացավ, ըստ էության, պատասխանել հարցազրուցավարի հարցին, թե ինչ մեթոդաբանություն է ունեցել զեկույցը։
«Մենք առաջ ենք քաշել թեզեր, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում էս-էս պատճառներով ճգնաժամ է․․․ Եվ մենք հանրային դաշտից հավաքագրել ենք արժանահավատության մի նվազագույն շեմ ունեցող տվյալները և դարձրել ենք զեկույց»,- ասաց նա։
Հարցազրուցավարը հետաքրքրվեց, թե նույն տրամաբանությամբ ինչու հանրությունը չպետք է հավատա ՔՊ-ականների կամ նույն Փաշինյանի, նրա ընտանիքի մասին հրապարակումներին։
ՀՀ վարչապետը նշեց՝ տեղեկությունները պետք է հերքվեն, իրենք, օրինակ, դատի են տալիս, հայտարարեց, թե «զեկույցում» ներառված հոգևորականները չեն կարողանալու նույն բանն անել, որովհետև, ըստ նրա, «զեկույցի» տեղեկությունները ճշմարիտ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին
հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։