https://arm.sputniknews.ru/20261001/nvor-irakanutjan-kievi-ev-bazmabever-ashkharhi-masin-putini-arancqajin-hajtararutjunnery-107575176.html
Նոր իրականության, Կիևի և բազմաբևեռ աշխարհի մասին․ Պուտինի առանցքային հայտարարությունները
Նոր իրականության, Կիևի և բազմաբևեռ աշխարհի մասին․ Պուտինի առանցքային հայտարարությունները
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T20:57+0400
2026-10-01T20:57+0400
2026-10-01T21:11+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
արևմուտք
ուկրաինա
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107558324_0:0:1280:721_1920x0_80_0_0_152b7620750c06cd75600b40253aa859.jpg
Աշխարհը մոտեցել է զարգացման շրջադարձային կետի, իսկ տեղի ունեցող փոփոխությունների մասշտաբը պայմաններ է ստեղծում աշխարհակարգի որակական փոխակերպման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում։Նրա խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները դուրս են գալիս քաղաքականության շրջանակներից և շոշափում են կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ տեխնոլոգիաներ, հասարակության սոցիալական կառուցվածք, կլիմա, բժշկություն, ռազմական գործ, կենսաէթիկա, էներգետիկա, ժողովրդագրություն և տնտեսություն։ՌԴ առաջնորդի խոսքով՝ մարդկությունն առայժմ լիարժեք չի գիտակցել իր առջև ծառացած մարտահրավերների մասշտաբը։ Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է բացարձակ նոր իրականության սկզբում, որտեղ սպառնալիքներն ու ռիսկերը սերտորեն միահյուսված են նոր հնարավորությունների հետ։Որպես ամենաակնհայտ օրինակներից մեկը Պուտինը նշել է արհեստական բանականության արագընթաց զարգացումը։ Նրա խոսքով՝ մարդկությունը դեռ պետք է սովորի ապրել և աշխատել այս տեխնոլոգիայի հետ, ինչպես նաև հասկանալ, թե դրա զարգացումն ինչպես է անդրադառնալու մարդկանց ինտելեկտուալ մակարդակի, մշակույթի և հոգևոր ժառանգության վրա։Նա նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են բացում կյանքի որակի բարձրացման համար, սակայն միաժամանակ նոր ռիսկեր են ստեղծում։ Դրանց թվում Պուտինը նշել է ռազմական հակամարտությունների հետևանքով ոչնչացման սպառնալիքը, շրջակա միջավայրի դեգրադացիան և տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավոր կորուստը։Այս ֆոնին, ՌԴ նախագահի խոսքով, առանձնահատուկ նշանակություն է ստանում ընդհանուր ապագայի համար պատասխանատվությունը։«Պատասխանատվությունը մեր ընդհանուր ապագայի համար ամենևին էլ վերացական կարգախոս չէ, դա գործնական քայլերի համախումբ է, որոնց նպատակն է թույլ չտալ, որ մարդկությունը հետ գլորվի գոյատևման մակարդակի, ինչպես նաև խուսափել անդառնալիից»,- հայտարարել է նա։ՌԴ առաջնորդի խոսքով՝ այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը մարդկանց օգնելն է՝ գիտակցելու առաջացող ռիսկերն ու պատրաստվելու դրանց, որպեսզի մարդը կամ ընտանիքը միայնակ չմնան անվտանգության ոլորտում, փոփոխվող աշխատաշուկայում կամ թվային տիրույթում առկա խնդիրների հետ։Ելույթի զգալի մասը Պուտինը նվիրել է միջազգային անվտանգության և ապագա աշխարհակարգի հարցերին։ Նրա գնահատմամբ՝ միջազգային իրավունքի նախկին նորմերը շատ դեպքերում դադարել են գործել, մինչդեռ նոր կանոնները դեռևս ձևավորված չեն։Պուտինը նաև հայտարարել է, որ միջազգային իրավունքը խաթարում են պարտավորությունների համակարգված չկատարումը, բովանդակալից երկխոսությունից հրաժարումը և փաստերի մանիպուլյացիան՝ հանուն այսրոպեական օգուտի։«Պարտավորությունների համակարգված չկատարումը, խաբեությունը, հաղորդակցությունը՝ ֆարսի, իսկ ցանկացած բովանդակալից զրույցը քարոզչության վերածելը, փաստերը ցուցադրաբար ծաղրելն ու դրանք շուռ տալը՝ այսրոպեական օգուտ ստանալու համար, ոչնչացնում են միջազգային գոյության բուն հիմքը»,-ասել է նա։Պուտինի գնահատմամբ՝ միջազգային հակամարտությունները առաջիկա տարիներին հավանաբար կշարունակվեն՝ անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանա իրավիճակն աշխարհում։Արևմուտքի նկատմամբ կույր վստահությունը չար կատակ խաղաց. Պուտինը՝ ԽՍՀՄ–ի փլուզման մասինՌԴ նախագահն առանձին անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը և հերքել այն պնդումները, թե Ռուսաստանն առաջինն է սկսել մարտական գործողությունները։«Գիտեմ, որ փորձագիտական համայնքի մի մասի մոտ հարց է առաջանում․ «Այ, Ռուսաստանը խոսում է խաղաղության մասին, բայց ինքն է սկսել պատերազմը»։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին, բայց հիմա նորից կասեմ։ Ո՞րն է ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ոչ թե մենք էինք ուզում և ոչ թե մենք ենք սկսել պատերազմել, այլ մեր դեմ են սկսել պատերազմել»,-ասել է Ռուսաստանի նախագահը։Նա ընդգծել է՝ Ռուսաստանին գիտակցաբար դրել են մի իրավիճակի մեջ, երբ ստիպված էր զենքը ձեռքին պաշտպանվել։ Պուտինը հայտարարել է, որ երկրին միտումնավոր հասցրել են այն եզրագծին, որից հետո սկսվեց զինված հակամարտությունը։Պուտինը նշել է, որ աշխարհի նոր կառույցները չեն կարողանա արագ ձևավորել միջազգային հարաբերությունների բազմաբևեռ մոդելը։ Նրա գնահատմամբ՝ դա կլինի երկարատև և բարդ գործընթաց՝ բազմաթիվ անհայտներով։Ռազմավարական հեռանկարում Պուտինը միջազգային համակարգի փոփոխությունը կապում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հետ։ Նրա խոսքով՝ արևմտյան գերիշխանությունից հեռանալուն զուգընթաց իրավիճակն աստիճանաբար շարժվելու է դեպի առավել կայուն, ժողովրդավարական և ազատ բազմաբևեռ միջազգային կարգ։Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ այս գործընթացում իրենց դերը պետք է խաղան նոր միջազգային միավորումները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ը։Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ երկրներն ամեն դեպքում ստիպված են լինելու համաձայնության գալ ապագա աշխարհակարգի սկզբունքների շուրջ։Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107558324_175:0:1280:829_1920x0_80_0_0_711ffb97eecc344db754f28872db8e4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, ուկրաինա, տեսանյութ, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, ուկրաինա, տեսանյութ, видео
Նոր իրականության, Կիևի և բազմաբևեռ աշխարհի մասին․ Պուտինի առանցքային հայտարարությունները
20:57 01.10.2026 (Թարմացված է: 21:11 01.10.2026) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում։
Աշխարհը մոտեցել է զարգացման շրջադարձային կետի, իսկ տեղի ունեցող փոփոխությունների մասշտաբը պայմաններ է ստեղծում աշխարհակարգի որակական փոխակերպման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում։
Նրա խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները դուրս են գալիս քաղաքականության շրջանակներից և շոշափում են կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ տեխնոլոգիաներ, հասարակության սոցիալական կառուցվածք, կլիմա, բժշկություն, ռազմական գործ, կենսաէթիկա, էներգետիկա, ժողովրդագրություն և տնտեսություն։
«Աշխարհը մոտեցել է զարգացման վճռորոշ, շրջադարձային կետի, և խնդիրն ամենևին միայն քաղաքականությունը չէ։ Քաղաքականությունը, ինչպես միշտ, ածանցյալ է խորքային փոփոխությունների համար»,-ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդի խոսքով՝ մարդկությունն առայժմ լիարժեք չի գիտակցել իր առջև ծառացած մարտահրավերների մասշտաբը։ Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է բացարձակ նոր իրականության սկզբում, որտեղ սպառնալիքներն ու ռիսկերը սերտորեն միահյուսված են նոր հնարավորությունների հետ։
Որպես ամենաակնհայտ օրինակներից մեկը Պուտինը նշել է արհեստական բանականության արագընթաց զարգացումը։ Նրա խոսքով՝ մարդկությունը դեռ պետք է սովորի ապրել և աշխատել այս տեխնոլոգիայի հետ, ինչպես նաև հասկանալ, թե դրա զարգացումն ինչպես է անդրադառնալու մարդկանց ինտելեկտուալ մակարդակի, մշակույթի և հոգևոր ժառանգության վրա։
Նա նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են բացում կյանքի որակի բարձրացման համար, սակայն միաժամանակ նոր ռիսկեր են ստեղծում։ Դրանց թվում Պուտինը նշել է ռազմական հակամարտությունների հետևանքով ոչնչացման սպառնալիքը, շրջակա միջավայրի դեգրադացիան և տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավոր կորուստը։
Այս ֆոնին, ՌԴ նախագահի խոսքով, առանձնահատուկ նշանակություն է ստանում ընդհանուր ապագայի համար պատասխանատվությունը։
«Պատասխանատվությունը մեր ընդհանուր ապագայի համար ամենևին էլ վերացական կարգախոս չէ, դա գործնական քայլերի համախումբ է, որոնց նպատակն է թույլ չտալ, որ մարդկությունը հետ գլորվի գոյատևման մակարդակի, ինչպես նաև խուսափել անդառնալիից»,- հայտարարել է նա։
ՌԴ առաջնորդի խոսքով՝ այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը մարդկանց օգնելն է՝ գիտակցելու առաջացող ռիսկերն ու պատրաստվելու դրանց, որպեսզի մարդը կամ ընտանիքը միայնակ չմնան անվտանգության ոլորտում, փոփոխվող աշխատաշուկայում կամ թվային տիրույթում առկա խնդիրների հետ։
Ելույթի զգալի մասը Պուտինը նվիրել է միջազգային անվտանգության և ապագա աշխարհակարգի հարցերին։ Նրա գնահատմամբ՝ միջազգային իրավունքի նախկին նորմերը շատ դեպքերում դադարել են գործել, մինչդեռ նոր կանոնները դեռևս ձևավորված չեն։
«Պետք է մտածել նախևառաջ այն մասին, թե ինչպես պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը հենց հիմա՝ այն պայմաններում, երբ իրավունքի շատ նախկին նորմեր մի կողմ են նետված, իսկ նորերը դեռևս չեն հայտնվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև հայտարարել է, որ միջազգային իրավունքը խաթարում են պարտավորությունների համակարգված չկատարումը, բովանդակալից երկխոսությունից հրաժարումը և փաստերի մանիպուլյացիան՝ հանուն այսրոպեական օգուտի։
«Պարտավորությունների համակարգված չկատարումը, խաբեությունը, հաղորդակցությունը՝ ֆարսի, իսկ ցանկացած բովանդակալից զրույցը քարոզչության վերածելը, փաստերը ցուցադրաբար ծաղրելն ու դրանք շուռ տալը՝ այսրոպեական օգուտ ստանալու համար, ոչնչացնում են միջազգային գոյության բուն հիմքը»,-ասել է նա։
Պուտինի գնահատմամբ՝ միջազգային հակամարտությունները առաջիկա տարիներին հավանաբար կշարունակվեն՝ անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանա իրավիճակն աշխարհում։
ՌԴ նախագահն առանձին անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը և հերքել այն պնդումները, թե Ռուսաստանն առաջինն է սկսել մարտական գործողությունները։
«Գիտեմ, որ փորձագիտական համայնքի մի մասի մոտ հարց է առաջանում․ «Այ, Ռուսաստանը խոսում է խաղաղության մասին, բայց ինքն է սկսել պատերազմը»։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին, բայց հիմա նորից կասեմ։ Ո՞րն է ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ոչ թե մենք էինք ուզում և ոչ թե մենք ենք սկսել պատերազմել, այլ մեր դեմ են սկսել պատերազմել»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է՝ Ռուսաստանին գիտակցաբար դրել են մի իրավիճակի մեջ, երբ ստիպված էր զենքը ձեռքին պաշտպանվել։ Պուտինը հայտարարել է, որ երկրին միտումնավոր հասցրել են այն եզրագծին, որից հետո սկսվեց զինված հակամարտությունը։
Պուտինը նշել է, որ աշխարհի նոր կառույցները չեն կարողանա արագ ձևավորել միջազգային հարաբերությունների բազմաբևեռ մոդելը։ Նրա գնահատմամբ՝ դա կլինի երկարատև և բարդ գործընթաց՝ բազմաթիվ անհայտներով։
«Արդյո՞ք դա նշանակում է, որ այժմ մենք առայժմ դատապարտված ենք քաոսի։ Ո՛չ։ Նման դատավճիռ կայացնելը, անշուշտ, վաղաժամ է»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Ռազմավարական հեռանկարում Պուտինը միջազգային համակարգի փոփոխությունը կապում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հետ։ Նրա խոսքով՝ արևմտյան գերիշխանությունից հեռանալուն զուգընթաց իրավիճակն աստիճանաբար շարժվելու է դեպի առավել կայուն, ժողովրդավարական և ազատ բազմաբևեռ միջազգային կարգ։
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ այս գործընթացում իրենց դերը պետք է խաղան նոր միջազգային միավորումները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ը։
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ երկրներն ամեն դեպքում ստիպված են լինելու համաձայնության գալ ապագա աշխարհակարգի սկզբունքների շուրջ։