https://arm.sputniknews.ru/20260923/petakan-davatshanutjan-mej-meghadrvvogh-ashkhen-aleqsanjani-gvortsn-ugharkvel-e-nvor-qnnutjan--107200220.html
Պետական դավաճանության մեջ մեղադրված Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության
Պետական դավաճանության մեջ մեղադրված Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության
Sputnik Արմենիա
Քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T14:37+0400
2026-09-23T14:37+0400
2026-09-23T16:58+0400
պետական դավաճանություն
աշխեն ալեքսանյան
դատախազ
բողոք
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190219_0:0:770:434_1920x0_80_0_0_cba871949ce17d710ce04149eaf10a0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի քրեական գործն ուղարկվել է նոր քննության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Նշվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը, և քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն, իսկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։ Դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է հենց առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ։Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։Փաստաբան Աբգար Պողոսյանը մարտի 27-ին հայտարարեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մարտի 28-ին հայտարարեց, որ նրա արարքին տրված իրավական գնահատականն է փոփոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190219_0:0:770:578_1920x0_80_0_0_d69d51c1f2f54ce86a98a61ddedce37d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, դատախազ, բողոք, քրեական գործ
պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, դատախազ, բողոք, քրեական գործ
Պետական դավաճանության մեջ մեղադրված Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության
14:37 23.09.2026 (Թարմացված է: 16:58 23.09.2026) Քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի քրեական գործն ուղարկվել է նոր քննության։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը, և քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։
Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ` օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկել առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության:
Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն, իսկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։
Դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է հենց առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ։
Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։
Փաստաբան Աբգար Պողոսյանը մարտի 27-ին
հայտարարեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ
Ծովինար Խաչատրյանը մարտի 28-ին հայտարարեց, որ նրա արարքին տրված իրավական գնահատականն է փոփոխվել։