https://arm.sputniknews.ru/20260923/trampy-ev-zelenskin-40-rvope-shpvel-en-mak-i-ga-shrjanaknerum-inch-en-qnnarkel-107174787.html
Թրամփը և Զելենսկին 40 րոպե շփվել են ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում. ինչ են քննարկել
Թրամփը և Զելենսկին 40 րոպե շփվել են ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում. ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
Ուկրաինայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը կավարտվի մինչև ձմռան սկիզբը: Թրամփնիր հերթին հաստատել է, որ Ուկրաինայի համար կարևոր... 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T08:13+0400
2026-09-23T08:13+0400
2026-09-23T08:31+0400
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107175269_0:0:2682:1509_1920x0_80_0_0_61a01db66b0c3ba8ed0f9085f24baec3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպումը տևել է 40 րոպե, հայտնում է ուկրաինական «Երկիր» առցանց պարբերականը: Բանակցությունների բաց մասը տևել է 7 րոպե, որից հետո խոսակցությունը շարունակվել է փակ ռեժիմով:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում Patriot համակարգերի համար որսացող հրթիռների արտադրության հարցը:Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ «հնարավոր կլինի ավարտել պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի այդ հարցում»:Կիևը պատրաստ է դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ ոլորտի վրա, եթե Մոսկվան դադարի պատասխան հարվածներ հասցնել, հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավարը: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն ուկրաինական առաջարկը կփոխանցի Ռուսաստանին ։ Զելենսկին նշել է, որ «պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ»: Ռուսական կողմըբազմիցս հայտարարել է Մոսկվայում նման բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ կարող է ևս մեկ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել Ալյասկայում։ Կարծում եմ, որ մենք ևս մեկը կանցկացնենք»,-ասել է նա:Հանդիպման ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա պատրաստվում է «դժոխային պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ նախագահը ուղիղ պատասխան չի տվել։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107175269_0:0:2384:1788_1920x0_80_0_0_2e82c7c464139d23914111a058a1c24f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, ռուսաստան
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, ռուսաստան
Թրամփը և Զելենսկին 40 րոպե շփվել են ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում. ինչ են քննարկել
08:13 23.09.2026 (Թարմացված է: 08:31 23.09.2026) Ուկրաինայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը կավարտվի մինչև ձմռան սկիզբը: Թրամփնիր հերթին հաստատել է, որ Ուկրաինայի համար կարևոր է մինչև ձմեռ հասնել հակամարտության կարգավորմանը:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպումը տևել է 40 րոպե, հայտնում է ուկրաինական «Երկիր» առցանց պարբերականը: Բանակցությունների բաց մասը տևել է 7 րոպե, որից հետո խոսակցությունը շարունակվել է փակ ռեժիմով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում Patriot համակարգերի համար որսացող հրթիռների արտադրության հարցը:
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը դրական է տրամադրված Patriot-ի համար հրթիռների արտադրության լիցենզիան Ուկրաինային փոխանցելու հարցում, բայց դա կարող է սկսվել միայն մեկուկես տարի անց: Նախոստովանել է, որ հրթիռների փոխանցման վերաբերյալ որոշակի պատասխան չի ստացել, գրում է RT-ն: Հանդիպման ընթացքում Թրամփըվստահություն է հայտնել, որ հակամարտությունը շուտով կավարտվի։ Նաընդգծել է, որ լուծում կգտնվի, սակայն կողմերը շատ բան ունեն քննարկելու։
Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ «հնարավոր կլինի ավարտել պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի այդ հարցում»:
Կիևը պատրաստ է դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ ոլորտի վրա, եթե Մոսկվան դադարի պատասխան հարվածներ հասցնել, հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավարը: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն ուկրաինական առաջարկը կփոխանցի Ռուսաստանին ։ Զելենսկին նշել է, որ «պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ»: Ռուսական կողմըբազմիցս հայտարարել է Մոսկվայում նման բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ կարող է ևս մեկ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել Ալյասկայում։ Կարծում եմ, որ մենք ևս մեկը կանցկացնենք»,-ասել է նա:
Հանդիպման ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա պատրաստվում է «դժոխային պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ նախագահը ուղիղ պատասխան չի տվել։