00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը․ ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2026
Բաժանորդագրվել
Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ Անկախության օրը միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ, այլ պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր։
Ըստ Խաչատուրյանի՝ այդ 35 տարին բավականին երկար է անցած ճանապարհը գնահատելու համար, բայց կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։
«Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մեր հանրապետությունը հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ, այլ ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է»,- նշել է նախագահը։
Խաչատուրյանն ընդգծել է՝ անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու, իսկ ազատությունը՝ սեփական որոշումները կայացնելու կարողությունն է. դրանց համար պետք է նաև պատասխանատվություն կրել։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա, ըստ նախագահի, այն սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։
Խաչատուրյանի խոսքով՝ այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։
ՀՀ նախագահը շեշտել է՝ կարելի է փոխել քաղաքականություններ, ինստիտուտներ բարեփոխել, նոր լուծումներ գտնել, բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։
«Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»,- ասված է ուղերձում։
Նրա խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ցանկանում թողնել հաջորդ սերունդներին ու փոխանցել նրանց ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
Լրահոս
0