https://arm.sputniknews.ru/20260831/alievi-het-handipum-e-teghi-unenum-pashinjani-khvosnaky-lusankar-e-hraparakel-106292620.html
Ալիևի հետ հանդիպում է տեղի ունենում. Փաշինյանի խոսնակը լուսանկար է հրապարակել
Ալիևի հետ հանդիպում է տեղի ունենում. Փաշինյանի խոսնակը լուսանկար է հրապարակել
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին այս տարվա փետրվարին Աբու Դաբիում: 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T13:09+0400
2026-08-31T13:09+0400
2026-08-31T13:29+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106292407_0:58:1501:902_1920x0_80_0_0_95d4d6912abe105b84b849340f43d5c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։Սպասվող հանդիպման մասին ավելի վաղ գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։Հարությունյանը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել. նա միայն լուսանկար է հրապարակել։Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106292407_0:0:1501:1125_1920x0_80_0_0_820d39dc3db8c9f9260b1455a31d9fce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան
Ալիևի հետ հանդիպում է տեղի ունենում. Փաշինյանի խոսնակը լուսանկար է հրապարակել
13:09 31.08.2026 (Թարմացված է: 13:29 31.08.2026) Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին այս տարվա փետրվարին Աբու Դաբիում:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ
Մելանյա Հարությունյանը։
Սպասվող հանդիպման մասին ավելի վաղ
գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարությունյանը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել. նա միայն լուսանկար է հրապարակել։
Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ
հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա
Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ
հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։