Ուզում է Նիկոլը լինի, ուզում է` որևէ բոլշևիկ, չի կարող պախարակել երկրի ծննդականը. ՀԱԿ
12:24 23.08.2026 (Թարմացված է: 12:28 23.08.2026)
Բաժանորդագրվել
Այս օրը նշվում է նաև որպես Պետական խորհրդանիշների օր։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Անկախության հռչակագրի ընդունումը մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է։ Այս մասին «Ֆեյսուբուքում» գրառում է արել Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը 1990 թվականի այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդում ընթերցեց Անկախության հռչակագրի տեքստը։
«Անկախության հռչակագրի ընդունման այս համազգային ու սրբազան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է՝ մեր ազգային արժանապատվության դրսևորումը, որի ընդունումը հայ ժողովուրդը ողջունեց մեծագույն երջանկությամբ ու հպարտության զգացումով: Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը: Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը, տե՛ր կանգնենք մեր Անկախության հռչակագրին»,– գրել է Մանուկյանը:

Հայաստանի պատմության թանգարանն իր հերթին հիշեցրել է, որ այս օրը նշվում է որպես Պետական խորհրդանիշների օր։
«ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը միայն խորհրդանիշներ չեն, այլ նաև հայկական պետականության վերականգնման, ազգային ինքնության, ազատության և անկախության յուրօրինակ մարմնավորումը»,– ընդգծել են թանգարանից։

Հայաստանի Առաջին Հանրապետության եռագույն դրոշը (վերականգնված), որը գտնվում էր վարչապետ Հովհաննես Քաջազնունու աշխատասենյակում
© Photo : History Museum of Armenia
Հայաստանի պատմության թանգարանը հրապարակել է նաև լուսանկար, որտեղ պատկերված է Հայաստանի Առաջին Հանրապետության եռագույն դրոշը (վերականգնված), որը գտնվում էր վարչապետ Հովհաննես Քաջազնունու աշխատասենյակում։
Դրոշը թանգարանին է նվիրել Քաջազնունու դուստրը՝ Մարգո Քաջազնունին, և այն հնարավոր է տեսնել թանգարանի մշտական ցուցադրության «Գոյապայքար և վերածնունդ. Հայաստանի Հանրապետություն» սրահում։