https://arm.sputniknews.ru/20260817/amnn-u-irany-pajmanavvorvel-en-erkaradzgel-hradadary-zlm-105844232.html
ԱՄՆ–ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
ԱՄՆ–ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այս լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T15:34+0400
2026-08-17T15:34+0400
2026-08-17T15:36+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_0:0:1200:676_1920x0_80_0_0_627ecbe33195ed2e52d5fd017c8bbd3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:«ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_40:0:1153:835_1920x0_80_0_0_fd614bbce0825e1da81a8524c5756350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
ԱՄՆ–ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
15:34 17.08.2026 (Թարմացված է: 15:36 17.08.2026) Այս լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։