00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում

© PhotoՎահե Ապիկյան
Վահե Ապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2026
Բաժանորդագրվել
14-ամյա Վահեն իր նամակում գրել է, որ չփնտրեն իրեն։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Ապիկյանը տանը մի քանի անգամ ասել է, որ ցանկանում է վանական դառնալ ու նաև հարցրել է, թե ինչպես կարձագանքեն ծնողները, եթե ինքը գնա տնից։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց Վահե Ապիկյանի մայրը` տիկին Գայանեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահեն հուլիսի 29-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է հաճախել։ Նա տանը գրություն է թողել, որ ցանկանում է դառնալ ճգնավոր` հրաժարվելով աշխարհիկ կյանքից։ Տնից Վահեն միայն իր եկեղեցական համազգեստն է վերցրել։
«Երեկ առավոտվանից տեղյակ չենք` որտեղ է։ Ժամը 10։00-ի սահմաններում դուրս է եկել տնից, ես էլ աշխատանքի էի։ Երևան–Գողթ երթուղու (Երևանի Գայի պողոտայի ավտոբուս տերմինալից է ուղևորվում.խմբ.) ավտոբուսի վարորդը զանգել է մեզ ու հայտնել, որ տարել է դեպի Գողթ, ու երեխան իջել է Գողթի 2-րդ լցակայանի մոտ։ Տեսախցիկներով քիչ առաջ տեսանք, որ նա ջուր է խմել ու քայլելով գնացել է դեպի սարեր։ Հեռախոսը տանն է թողել։ Նայեցինք, որ ինտերնետով փնտրել է Հավուց Թառ վանական համալիրը (Գառնի գյուղից արևելք է գտնվում. խմբ.)։ Ես չգիտեմ` ինքն ինչպես է բարձրացել կամ բարձրանալու այնտեղ, քանի որ շատ ուղիղ լեռ է այդտեղ, կարող ես սայթաքել, չնայած մեքենայի ճանապարհ կա»,– ասաց մայրը։
Տիկին Գայանեն պատմեց, որ Վահեն նամակում գրել է` իրեն չսպասեն. երբեք չի վերադառնալու տուն։ Նաև նշել է, որ փնտրելու դեպքում էլ փախչելու է։ Մայրը նշեց նաև, որ տատիկը «Վարք սրբոց» գիրքն է տվել կարդալու (նկարագրվում են սրբերի երկրային կյանքը և գործերը, ինչպես նաև պատմություններ են հավատքի համար կրած հալածանքների և տանջանքների մասին. խմբ.)։ Պարբերաբար ասել է, որ ուզում է եկեղեցում ծառայել, ծնողներն էլ դեմ չեն եղել, նույնիսկ պետք է ճեմարանում սկսեր սովորել։ Մայրը վստահեցրեց` որդին երբևէ չի ասել, որ ուզում է ճգնավոր դառնալ։
«Ինքը հետը միայն 3 կտոր հաց է վերցրել ու դուրս եկել տնից, դա էլ էր նամակում նշել։ Ուղղակի Վահեի հեմոգլոբինը ցածր է, ես իրեն հատուկ սննդակարգով էի պահում, չուտելու դեպքում կրկին կիջնի, ու կարող է խնդիր առաջանալ, շատ նիհար է։ Ինքը տանը մեկ–մեկ ասում էր` «ես որ գնամ տնից, ի՞նչ կանես», «որ իմանաս Աստծո մոտ եմ, ո՞նց կընդունես», «որ ինձ չտեսնես, ի՞նչ կանես»։ Ես էլ ասում էի, որ կտխրեմ, կտանջվեմ, կլացեմ ու կտառապեմ, եթե գնա ու ես իր գտնվելու վայրը չիմանամ»,– ասաց տիկին Գայանեն։
Նա ընդգծեց` Վահեն հումորով, շատ բարի, կամեցող, խաղաղասեր ու ուրախ երեխա է։ 18-ամյա եղբոր հետ էլ շատ մտերիմ է, մի ընկեր էլ ունի, որի հետ նույնպես մտերիմ է, բայց որևէ մեկին չի ասել իր այս որոշման մասին։
Այժմ ոստիկանությունը փնտրում է տարբեր ուղղություններով` հնարավորինս արագ գտնելու համար։ Ծնողներն էլ այս պահին Գողթի 2-րդ լցակայանի մոտ են, սպասում են։
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նորայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում Վահեին բնութագրեց որպես խելոք, մի քիչ մելանխոլիկ բնավորությամբ երեխա։ Նշեց, որ մինչ այս Վահեն Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի է հաճախել, հետո դադարեցրել է, մայրն էլ տեր Նորայրին է խնդրել, որ իրենց մոտ հաճախի, սուրբ սեղան բարձրանա, պատարագներին մասնակցի։ Տղան ազատ ռեժիմով այցելել է եկեղեցի, մասնակցել պատարագներին, նույնիսկ մի քանի երգ արդեն ինքն էլ է երգել։
«Շատ մտահոգ եմ, ամբողջ գիշեր չկարողացա քնել, բայց ամեն դեպքում ներքին վստահություն ունեմ, որ կվերադառնա, երևի երեխայական քայլ է։ 14 տարեկան է, չի կարող ճգնավորական կյանք վարել։ Չեմ ուզում 14 տարեկանում ճգնավոր տեսնել, ուզում եմ տեսնել, որ նա հոգևոր դաստիարակություն է ստացել` աստվածաշնչյան պատգամներով։ Որպես հոգևոր հովիվ եմ ասում` սա ճիշտ չէ, ինձ համար դա հիվանդություն է, ավելի լավ է` երեխան հեռու մնա հավատքից, բայց նման բան չլինի։ Մենք եկեղեցում 14 տարեկան երեխայի հետ հոգևոր զրույցներ չենք ունենում, այլ առակներն ենք պատմում Ավետարանից և բացատրում ենք դրանց իմաստը։ Մենք կիրակնօրյա դպրոցում ճգնավորությունից խոսող երեխա չունենք»,– ասաց տեր Նորայրը։
Հիշեցնենք` տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:
Հուլիսի 30-ին` Ժամը 14։45-ի սահմաններում, ոստիկաններն ու քաղաքացիները Վահեին հայտնաբերել են Գառնիում։
Լրահոս
0