https://arm.sputniknews.ru/20260718/irany-kasecrel-e-amni-het-knqvats-hushagrvov-nakhatesvats-partavvorutjunnery-104789594.html
Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրով նախատեսված պարտավորությունները
Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրով նախատեսված պարտավորությունները
Sputnik Արմենիա
Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, քանի որ, իրանցի պաշտոնյաների խոսքով, այն չի իրագործվում։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T17:13+0400
2026-07-18T17:13+0400
2026-07-18T17:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104787979_0:477:1500:1321_1920x0_80_0_0_294de83922c2d6f8d635633f7adf52ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ հակամարտության դադարեցման մասին հուշագրով նախատեսված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Tasnim»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, եթե այն չի իրագործվում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104787979_0:242:1500:1367_1920x0_80_0_0_4cb8bfa10671e225929d52d2521da27e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրով նախատեսված պարտավորությունները
Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, քանի որ, իրանցի պաշտոնյաների խոսքով, այն չի իրագործվում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ հակամարտության դադարեցման մասին հուշագրով նախատեսված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Tasnim»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։
Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, եթե այն չի իրագործվում։
«Մենք նաև դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների իրագործումը և հիմա չենք կատարում դրանք՝ զբաղված լինելով երկրի պաշտպանության հարցերով»,- ասել է Աբադին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։