https://arm.sputniknews.ru/20260718/fransiaji-despanatann-anckacvats-mijvocarman-hjureric-mi-qanisy-hajtnvel-en-hivandanvocum-104781902.html
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
Sputnik Արմենիա
Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապաներ։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T12:47+0400
2026-07-18T12:47+0400
2026-07-18T12:57+0400
հայաստան
ֆրանսիա
դեսպանատուն
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104782013_0:67:1280:787_1920x0_80_0_0_536365aea5bf7ff60b63f0eef45be722.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառումից հետո հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը (Բաստիլի գրավման օր. խմբ), որին հրավիրված են եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապեներ։«Armat Media»-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։Նշենք, որ միջոցառման հյուրերի թվում են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և այլք։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104782013_72:0:1209:853_1920x0_80_0_0_1fadbc323c52b8622d5172c7e52e05a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, դեսպանատուն, հիվանդանոց
հայաստան, ֆրանսիա, դեսպանատուն, հիվանդանոց
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
12:47 18.07.2026 (Թարմացված է: 12:57 18.07.2026) Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապաներ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառումից հետո հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է «
Armat Media»-ն։
Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը (Բաստիլի գրավման օր. խմբ), որին հրավիրված են եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապեներ։
«Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում»,– գրել է լրատվամիջոցը:
«Armat Media»-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։
Նշենք, որ միջոցառման հյուրերի թվում են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և այլք։