https://arm.sputniknews.ru/20260714/irany-harvatsner-e-hascrel-bajrejnum-ev-quvejtum-gtnvvogh-amerikjan-bazanerin-ihpk-104626765.html
Իրանը հարվածներ է հասցրել Բայրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին. ԻՀՊԿ
Իրանը հարվածներ է հասցրել Բայրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T23:39+0400
2026-07-14T23:39+0400
2026-07-14T23:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պահեստ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_00a90875de3195493867681a71e6f7f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ–ի հայտարարությանը։«Հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գործողության արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի Շեյխ Իսա ռազմակայանում թշնամու նավերի և ինքնաթիռների համար նախատեսված զենքի և պահեստամասերի մի քանի պահեստներ։ Հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթի Ալի աս-Սալեմ բազայի այն հարթակը, որտեղ տեղակայվել են թշնամական MQ9 անօդաչու թռչող սարքերը, ոչնչացվել և վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Իրանի զինված ուժերի մի քանի օբյեկտների ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածների:«Քանի դեռ չեն ավարտվել ԱՄՆ-ի չարագործությունները Մերձավոր Արևելքում, նավթի ոչ մի կաթիլ դուրս չի բերվի տարածաշրջանից», - հավելել է ԻՀՊԿ-ն:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_437a4fda648b19ddfe18f489a6a33129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս)
Իրանը հարվածներ է հասցրել Բայրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին. ԻՀՊԿ
23:39 14.07.2026 (Թարմացված է: 23:40 14.07.2026) Գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ–ի հայտարարությանը։
«Հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գործողության արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի Շեյխ Իսա ռազմակայանում թշնամու նավերի և ինքնաթիռների համար նախատեսված զենքի և պահեստամասերի մի քանի պահեստներ։ Հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթի Ալի աս-Սալեմ բազայի այն հարթակը, որտեղ տեղակայվել են թշնամական MQ9 անօդաչու թռչող սարքերը, ոչնչացվել և վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Իրանի զինված ուժերի մի քանի օբյեկտների ուղղությամբ հասցված
ամերիկյան հարվածների:
«Քանի դեռ չեն ավարտվել ԱՄՆ-ի չարագործությունները Մերձավոր Արևելքում, նավթի ոչ մի կաթիլ դուրս չի բերվի տարածաշրջանից», - հավելել է ԻՀՊԿ-ն:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։