https://arm.sputniknews.ru/20260710/niderlandnerum-pghtsvel-e-khvorhrdajin-martikneri-shurj-150-tapanaqar-104480171.html
Նիդեռլանդներում պղծվել է խորհրդային մարտիկների շուրջ 150 տապանաքար
Նիդեռլանդներում պղծվել է խորհրդային մարտիկների շուրջ 150 տապանաքար
Sputnik Արմենիա
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը միանգամայն անթույլատրելի է անվանել Լյոսդենի մոտ խորհրդային մարտիկների գերեզմանների պղծումը: 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T20:45+0400
2026-07-10T20:45+0400
2026-07-10T21:31+0400
նիդեռլանդներ
գերեզման
խսհմ
զինվոր
հայրենական մեծ պատերազմ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104473917_0:192:1024:768_1920x0_80_0_0_77913c26253aa99cf58eda6d75f3c849.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Վանդալները Նիդեռլանդների Լեսդեն քաղաքի մոտ գտնվող «Փառքի խորհրդային դաշտ» համալիրում պղծել են խորհրդային մարտիկների շուրջ 150 տապանաքար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հուշահամալիրի համանուն հիմնադրամի մամուլի ծառայությանը:Հիմնադրամում վրդովմունք են հայտնել վանդալիզմի այս արարքի և զոհվածների հանդեպ կատարյալ անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ:«Այս միջադեպը ոչ մի կերպ չի փոխի մեր առաքելությունը»,-հայտարարել են հուշահամալիրի պահպանմամբ զբաղվող հիմնադրամում՝ նշելով, որ կշարունակեն մարտիկների հիշատակի պահպանմանն ուղղված աշխատանքը:Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել:Նիդեռլանդների պաշտպանության նախարարը բացարձակ անթույլատրելի է անվանել Լեսդենի մոտ խորհրդային մարտիկների գերեզմանների պղծումը:Լեսդենի մոտ գտնվող «Փառքի խորհրդային հուշադաշտ» հուշահամալիրը բացվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին։ Այստեղ թաղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդներում զոհված 865 խորհրդային զինվորներ։ Նրանց թվում են խորհրդային 77 մարտիկներ, որոնք սառնասրտորեն գնդակահարվել են նացիստների կողմից Ամերսֆորտ համակենտրոնացման ճամբարի մոտ՝ Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ։ «Փառքի խորհրդային հուշադաշտ» հիմնադրամը (Stichting Sovjet Ereveld), որը զբաղվում է հուշահամալիրի պահպանմամբ և վիճակի բարելավմամբ, հիմնադրվել է 2010 թվականի հունվարի 29-ին։
նիդեռլանդներ
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104473917_0:0:1024:768_1920x0_80_0_0_5345f796b0a72da62ddbd7025dfbc122.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիդեռլանդներ, գերեզման, խսհմ, զինվոր, հայրենական մեծ պատերազմ, վանդալիզմ
նիդեռլանդներ, գերեզման, խսհմ, զինվոր, հայրենական մեծ պատերազմ, վանդալիզմ
Նիդեռլանդներում պղծվել է խորհրդային մարտիկների շուրջ 150 տապանաքար
20:45 10.07.2026 (Թարմացված է: 21:31 10.07.2026) Նիդեռլանդների պաշտպանության նախարարը միանգամայն անթույլատրելի է անվանել Լյոսդենի մոտ խորհրդային մարտիկների գերեզմանների պղծումը:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Վանդալները Նիդեռլանդների Լեսդեն քաղաքի մոտ գտնվող «Փառքի խորհրդային դաշտ» համալիրում պղծել են խորհրդային մարտիկների շուրջ 150 տապանաքար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հուշահամալիրի համանուն հիմնադրամի մամուլի ծառայությանը:
««Փառքի խորհրդային հուշադաշտ» հիմնադրամը խորը ցնցումով տեղեկացավ խորհրդային զինվորական գերեզմանատանը շուրջ 150 տապանաքարերի պղծման մասին»,-ասված է հիմնադրամի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիմնադրամում վրդովմունք են հայտնել վանդալիզմի այս արարքի և զոհվածների հանդեպ կատարյալ անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ:
«Այս միջադեպը ոչ մի կերպ չի փոխի մեր առաքելությունը»,-հայտարարել են հուշահամալիրի պահպանմամբ զբաղվող հիմնադրամում՝ նշելով, որ կշարունակեն մարտիկների հիշատակի պահպանմանն ուղղված աշխատանքը:
Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը բացարձակ անթույլատրելի է անվանել Լեսդենի մոտ խորհրդային մարտիկների գերեզմանների պղծումը:
Լեսդենի մոտ գտնվող «Փառքի խորհրդային հուշադաշտ» հուշահամալիրը բացվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին։ Այստեղ թաղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդներում զոհված 865 խորհրդային զինվորներ։ Նրանց թվում են խորհրդային 77 մարտիկներ, որոնք սառնասրտորեն գնդակահարվել են նացիստների կողմից Ամերսֆորտ համակենտրոնացման ճամբարի մոտ՝ Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ։ «Փառքի խորհրդային հուշադաշտ» հիմնադրամը (Stichting Sovjet Ereveld), որը զբաղվում է հուշահամալիրի պահպանմամբ և վիճակի բարելավմամբ, հիմնադրվել է 2010 թվականի հունվարի 29-ին։