https://arm.sputniknews.ru/20260709/nikvol-pashinjany-sparnac-araratcementi-ashkhatakicnerin-104408908.html
Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Արարատցեմենտի» աշխատակիցներին
Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Արարատցեմենտի» աշխատակիցներին
Sputnik Արմենիա
Փաշինյանը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց գործարանի աշխատակիցներին չանել այնպիսի բաներ, որ վաղը ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցների ճակատագրին չարժանան։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T13:25+0400
2026-07-09T13:25+0400
2026-07-09T13:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատցեմենտ
գագիկ ծառուկյան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104407920_0:0:1270:714_1920x0_80_0_0_f409b467e5f405d93481e30442062417.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ «Արարատցեմենտը» շուտով պետականացվելու է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ մեղավոր են այն մարդիկ, որոնք աշխատում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում և հիմա հարկադիր պարապուրդի են մատնված։Նա հավելեց` ամեն կանեն, որ բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն, միաժամանակ հատուկ անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին, որոնք իր ճեպազրույցին զուգահեռ բողոքի ցույց են անում՝ պահանջելով հանել կապարակնիքները գործարանի դռների վրայից և թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքի։Փաշինյանը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց գործարանի աշխատակիցներին չանել այնպիսի բաներ, որ վաղը, մյուս օրը ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցների ճակատագրին չարժանան։Զգուշացրեց «Արարատցեմենտի» աշխատակիցներին չմտնել այնպիսի դաշտ, որ հետո տարիներով չկարողանան շրջապտույտից դուրս գալ։ Շեշտեց՝ ովքեր կանեն նման գործողություններ կամ ճնշումներ կգործադրեն մարդկանց վրա, կազատվեն աշխատանքից։Լրագրողը պարզաբանող հարց ուղղեց՝ արդյոք սպառնալի՞ք է դա։«Այո՛, սպառնում եմ»,- ասաց Փաշինյանը։Հիշեցնենք՝ 2021թ․ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը շատ կոշտ էր արտահայտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասցեին։ Սյունիք այցից հետո Փաշինյանը հայտարարել էր՝ ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։ Դրանից ամիսներ անց կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերը դարձավ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական. Փաշինյան
Sputnik Արմենիա
«Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական. Փաշինյան
2026-07-09T13:25+0400
true
PT1M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104407920_111:0:1063:714_1920x0_80_0_0_dcbfb9898e62b04aa79ef6c35bbecac1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատցեմենտ, видео, գագիկ ծառուկյան, աշխատանք
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատցեմենտ, видео, գագիկ ծառուկյան, աշխատանք
Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Արարատցեմենտի» աշխատակիցներին
13:25 09.07.2026 (Թարմացված է: 13:28 09.07.2026) Փաշինյանը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց գործարանի աշխատակիցներին չանել այնպիսի բաներ, որ վաղը ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցների ճակատագրին չարժանան։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ «Արարատցեմենտը» շուտով պետականացվելու է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ մեղավոր են այն մարդիկ, որոնք աշխատում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում և հիմա հարկադիր պարապուրդի են մատնված։
«Բա ի՞նչ անեն էն գործարարները, որոնք «քցվել» են, որոնց ունեցվածքն իրենց ձեռից առել են։ Բա ի՞նչ անի քաղաքը, որից փողեր են ապօրինի տարվել։ Օրինականությունը պետք է տեղի ունենա, և դա պետք է լինի տրամաբանության շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց` ամեն կանեն, որ բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն, միաժամանակ հատուկ անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին, որոնք իր ճեպազրույցին զուգահեռ
բողոքի ցույց են անում՝ պահանջելով հանել կապարակնիքները գործարանի դռների վրայից և թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքի։
Փաշինյանը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց գործարանի աշխատակիցներին չանել այնպիսի բաներ, որ վաղը, մյուս օրը ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցների ճակատագրին չարժանան։
«Ես Կապանում զգուշացրեցի, ասեցի՝ էն մարդիկ, ովքեր էսօր պատվերով գործողություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, էդ մարդիկ օգոստոսին բոլորն ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ ա հարուցված, մի մասն էլ դատվել ա, մի մասն էլ միջնորդում ա, որ վերականգնվեն աշխատանքի, ես ասում եմ՝ չէ»,- ասաց Փաշինյանը։
Զգուշացրեց «Արարատցեմենտի» աշխատակիցներին չմտնել այնպիսի դաշտ, որ հետո տարիներով չկարողանան շրջապտույտից դուրս գալ։ Շեշտեց՝ ովքեր կանեն նման գործողություններ կամ ճնշումներ կգործադրեն մարդկանց վրա, կազատվեն աշխատանքից։
Լրագրողը պարզաբանող հարց ուղղեց՝ արդյոք սպառնալի՞ք է դա։
«Այո՛, սպառնում եմ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 2021թ․ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը շատ կոշտ էր արտահայտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասցեին։ Սյունիք այցից հետո Փաշինյանը հայտարարել էր՝ ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։ Դրանից ամիսներ անց կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերը դարձավ։