https://arm.sputniknews.ru/20260622/internety-hajastan-kpvokhancvi-adrbejani-taratsqvov-hamadzajnagir-e-stvoragrvel-103709532.html
Հայաստանն ինտերնետ կստանա Ադրբեջանի տարածքով. համաձայնագիր է ստորագրվել
Հայաստանն ինտերնետ կստանա Ադրբեջանի տարածքով. համաձայնագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T11:57+0400
2026-06-22T11:57+0400
2026-06-22T12:02+0400
հայաստան
ինտերնետ
«տելեկոմ արմենիա»
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերությունները ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ համաձայնագրի շրջանակում «AzerTelecom»-ը կապահովի ինտերնետ-տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան՝ օգտագործելով սեփական ենթակառուցվածքը:Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինտերնետ, «տելեկոմ արմենիա», ադրբեջան
հայաստան, ինտերնետ, «տելեկոմ արմենիա», ադրբեջան
Հայաստանն ինտերնետ կստանա Ադրբեջանի տարածքով. համաձայնագիր է ստորագրվել
11:57 22.06.2026 (Թարմացված է: 12:02 22.06.2026) Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերությունները ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ համաձայնագրի շրջանակում «AzerTelecom»-ը կապահովի ինտերնետ-տրաֆիկի տարանցումը դեպի
Հայաստան՝ օգտագործելով սեփական ենթակառուցվածքը:
«Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում կոմերցիոն հիմունքներով։ «Տելեկոմ Արմենիան» համաձայնագրի շրջանակում ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան»,– ասված է հայկական ընկերության հաղորդագրությունում։
Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։