https://arm.sputniknews.ru/20260617/hajastanum-avartvec-hamajnqneri-khvoshvoracman-gvortsyntacy-103573518.html
Հայաստանում ավարտվեց համայնքները «սովետական մոդելով» խոշորացնելու գործընթացը
Հայաստանում ավարտվեց համայնքները «սովետական մոդելով» խոշորացնելու գործընթացը
Sputnik Արմենիա
Խոշորացում չի իրականացվի այն բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T12:06+0400
2026-06-17T12:06+0400
2026-06-17T12:20+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
սյունիք
լոռի
վայոց ձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358735_0:0:1280:720_1920x0_80_0_0_611a70cb9de3a920f31f71e52aa95994.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանում ավարտվեց համայնքների խոշորացման գործընթացը։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնքներ կմիավորվեն 3-ի մեջ:Նոր համայնքներն իրենց սահմաններով ընդհանուր առմամբ համապատասխանում են ՀԽՍՀ Ստեփանավանի, Եղեգնաձորի և Գորիսի շրջաններին:Միավորման այս փուլի ավարտից հետո Հայաստանում կլինի 64 համայնք։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնք՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարությունը չի նախատեսում միավորել այդ համայնքները, որպեսզի լրացուցիչ պայմաններ ստեղծեն ազգային մշակույթների պահպանման և զարգացման համար:
սյունիք
լոռի
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358735_161:0:1121:720_1920x0_80_0_0_80b041c76b6a480e0fbf02b074eaeb65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), սյունիք, լոռի, վայոց ձոր
հայաստան, աժ (ազգային ժողով), սյունիք, լոռի, վայոց ձոր
Հայաստանում ավարտվեց համայնքները «սովետական մոդելով» խոշորացնելու գործընթացը
12:06 17.06.2026 (Թարմացված է: 12:20 17.06.2026) Խոշորացում չի իրականացվի այն բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանում ավարտվեց համայնքների խոշորացման գործընթացը։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնքներ կմիավորվեն 3-ի մեջ:
Նոր համայնքներն իրենց սահմաններով ընդհանուր առմամբ համապատասխանում են ՀԽՍՀ Ստեփանավանի, Եղեգնաձորի և Գորիսի շրջաններին:
Լոռու մարզում կմիավորվեն արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան համայնքը, որի մեջ կմտնի 20 բնակավայր։ Սյունիքի մարզում կմիավորվեն Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս համայնքը՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի մարզում կմիավորվեն Եղեգնաձոր, Եղեգիս և Արենի համայնքները։ Եղեգնաձոր համայնքի մեջ կմտնի 32 բնակավայր։
Միավորման այս փուլի ավարտից հետո
Հայաստանում կլինի 64 համայնք։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնք՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարությունը չի նախատեսում միավորել այդ համայնքները, որպեսզի լրացուցիչ պայմաններ ստեղծեն ազգային մշակույթների պահպանման և զարգացման համար: