https://arm.sputniknews.ru/20260612/nikvol-pashinjany-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-vladimir-putinin-rusastani-orva-artiv-103419566.html
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի ն ժողովուրդների բազմակողմանի կապերն այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T13:15+0400
2026-06-12T13:15+0400
2026-06-12T14:25+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
ռուսաստանի օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508258_0:0:1601:901_1920x0_80_0_0_eb06f6d65e36ddf161ee9f43c30ad19e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն«Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508258_21:0:1478:1093_1920x0_80_0_0_f8e7310b5de6e66a31ac74435c8bbfdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստանի օր
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստանի օր
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
13:15 12.06.2026 (Թարմացված է: 14:25 12.06.2026) ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի ն ժողովուրդների բազմակողմանի կապերն այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը»,– մասնավորապես նշված է ուղերձում։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։
«Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։