https://arm.sputniknews.ru/20260611/gjumru-qaghaqapetaranic-nerkajacrel-en-gisherajin-jrhegheghi-manramasnery-103367576.html
Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները
Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները
Sputnik Արմենիա
Ներկայումս համայնքապետարանում աշխատանքներ են տարվում առաջացած խնդիրների լուծման և կարկուտի հասցրած վնասի հաշվարկման ուղղությամբ: 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T11:19+0400
2026-06-11T11:19+0400
2026-06-11T11:23+0400
գյումրի
կարկուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103367396_0:79:1000:642_1920x0_80_0_0_329691fcc6bffddb8bf6795e1bb12502.jpg
Գյումրիի փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո ։ Կարճ ժամանակում հեղեղվել են մի քանի փողոցներ, իսկ տրանսպորտի երթևեկությունը քաղաքում լրջորեն խոչընդոտվել է։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաք տանող ճանապարհներին, ինչպես նաև կենտրոնական փողոցներում ։ Ուժեղ կարկուտից հետո երթևեկելի հատվածում զգալի սառցե զանգվածներ են գոյացել։ Քաղաքապետարանում նշել են, որ հեղեղատար համակարգն աշխատել է բնականոն ռեժիմով, սակայն տեղումների ծավալը չափազանց մեծ է եղել:Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նման իրավիճակ նկատվել է ավելի վաղ՝ 2020 թվականի ամռանը քաղաքը նույնպես հայտնվել է ուժեղ կարկուտի հարվածի տակ։ Այն ժամանակ սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես են մեքենաները բառացիորեն սահում խոշոր սառցաբեկորների մեջ, որոնք ծածկում էին քաղաքի փողոցները։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գյումրիում տեղացած կարկուտը վնասներ է պատճառել
Sputnik Արմենիա
Գյումրիում տեղացած կարկուտը վնասներ է պատճառել
2026-06-11T11:19+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103367396_0:0:1000:751_1920x0_80_0_0_7303e28cb91cc1085b9794e17b3739c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, կարկուտ, видео
Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները
11:19 11.06.2026 (Թարմացված է: 11:23 11.06.2026) Ներկայումս համայնքապետարանում աշխատանքներ են տարվում առաջացած խնդիրների լուծման և կարկուտի հասցրած վնասի հաշվարկման ուղղությամբ:
Գյումրիի փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո ։ Կարճ ժամանակում հեղեղվել են մի քանի փողոցներ, իսկ տրանսպորտի երթևեկությունը քաղաքում լրջորեն խոչընդոտվել է։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաք տանող ճանապարհներին, ինչպես նաև կենտրոնական փողոցներում ։ Ուժեղ կարկուտից հետո երթևեկելի հատվածում զգալի սառցե զանգվածներ են գոյացել։ Քաղաքապետարանում նշել են, որ հեղեղատար համակարգն աշխատել է բնականոն ռեժիմով, սակայն տեղումների ծավալը չափազանց մեծ է եղել:
Ներկայումս ամենաբարդ իրավիճակը պահպանվում է դեպի Անիի կամուրջ տանող ճանապարհին, որտեղ կոմունալ և փրկարարական ծառայությունները շարունակում են տարածքի ինտենսիվ մաքրումը: Ներկայումս համայնքապետարանում աշխատանքներ են տարվում առաջացած խնդիրների լուծման և կարկուտի հասցրած վնասի հաշվարկման ուղղությամբ:
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նման իրավիճակ նկատվել է ավելի վաղ՝ 2020 թվականի ամռանը քաղաքը նույնպես հայտնվել է ուժեղ կարկուտի հարվածի տակ։ Այն ժամանակ սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես են մեքենաները բառացիորեն սահում խոշոր սառցաբեկորների մեջ, որոնք ծածկում էին քաղաքի փողոցները։