https://arm.sputniknews.ru/20260608/hajastany-eatm-shukan-el-aveli-shat-petq-e-ogtagvortsi-papvojan-103257277.html
Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի. Պապոյան
Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի. Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T16:13+0400
2026-06-08T16:13+0400
2026-06-08T16:18+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_0:0:1280:721_1920x0_80_0_0_73809b0f3b2ff0e99f5609281f2ac24a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ԵԱՏՄ–ում աշխատել և պաշտպանել իր իրավունքները միության շրջանակում։Նախարարի խոսքով` ՀՀ–ն պետք է օգտվի ԵԱՏՄ–ի ընձեռած բոլոր հնարավորություններից այնպես, ինչպես միության անդամ մյուս երկրները. Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_37:0:1174:853_1920x0_80_0_0_81a9f7b9044f7d10841154bea5692257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, գևորգ պապոյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, գևորգ պապոյան
Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի. Պապոյան
16:13 08.06.2026 (Թարմացված է: 16:18 08.06.2026) Նախարարի խոսքով` Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
«Մեր խնդիրն է ԵԱՏՄ շուկայում անընդհատ ու ավելի շատ վաճառել, այսինքն` ոչ թե ԵԱՏՄ շուկան պահենք ոնց կա, մյուս շուկաները զարգացնենք, այլ ԵԱՏՄ շուկան պետք է անընդհատ մեծանա և հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալները ԵԱՏՄ շուկայում մեծանան։ ՀՀ–ն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, և մենք արդեն իսկ գործարկել ենք բոլոր մեխանիզմները մեր արտադրողների իրավունքները ԵԱՏՄ շուկայում պաշտպանելու, այդ թվում` բարիերների հետ կապված»,– հայտարարեց Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ԵԱՏՄ–ում աշխատել և պաշտպանել իր իրավունքները միության շրջանակում։
Նախարարի խոսքով` ՀՀ–ն պետք է օգտվի ԵԱՏՄ–ի ընձեռած բոլոր հնարավորություններից այնպես, ինչպես միության անդամ մյուս երկրները. Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։