https://arm.sputniknews.ru/20260607/rvobert-qvocharjany-qvearkec-103160290.html
Քվեարկել եմ հանուն Հայաստանի․ Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Քվեարկել եմ հանուն Հայաստանի․ Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Sputnik Արմենիա
Քոչարյանի խոսքով՝ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին հետևելով` տպավորություն է, թե մեր երկրում բոլորը գաղտնալսվում են։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T12:13+0400
2026-06-07T12:13+0400
2026-06-07T13:22+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103159044_0:133:2560:1573_1920x0_80_0_0_af9569152bcd255d4dbe0c9c6f3ce68a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։Նա հայտարարեց, որ իրենց իշխանության գալուց հետո երկրում ռադիկալ փոփոխություններ են լինելու։ «Անցած անգամ մեր մանդատները բավական չէին նպատակին հասնելու համար։ Եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ հետ չենք նահանջել, կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չկար, որ հենց մենք էինք ռադիկալ ընդդիմությունը»,- ասաց Քոչարյանը։ Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին, այդ թվում՝ իրենց դաշինքի անդամներին ու համակիրներին վերաբերող, Քոչարյանը նշեց՝ փորձում են վախ սերմանել, և կարծում են, թե այս մթնոլորտի տարածմամբ հասնելու են իրենց ցանկալի արդյունքի։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103159044_143:0:2418:1706_1920x0_80_0_0_247b0f496ba3a829af6cd42c658419aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, քվեարկություն, видео
հայաստան, ռոբերտ քոչարյան, քվեարկություն, видео
Քվեարկել եմ հանուն Հայաստանի․ Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
12:13 07.06.2026 (Թարմացված է: 13:22 07.06.2026) Քոչարյանի խոսքով՝ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին հետևելով` տպավորություն է, թե մեր երկրում բոլորը գաղտնալսվում են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։
«Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։
Նա հայտարարեց, որ իրենց իշխանության գալուց հետո երկրում ռադիկալ փոփոխություններ են լինելու։
«Անցած անգամ մեր մանդատները բավական չէին նպատակին հասնելու համար։ Եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ հետ չենք նահանջել, կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չկար, որ հենց մենք էինք ռադիկալ ընդդիմությունը»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին, այդ թվում՝ իրենց դաշինքի անդամներին ու համակիրներին վերաբերող, Քոչարյանը նշեց՝ փորձում են վախ սերմանել, և կարծում են, թե այս մթնոլորտի տարածմամբ հասնելու են իրենց ցանկալի արդյունքի։
«Երեկ հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրն ինչ-որ ձայնագրություններ էին տարածվում, տպավորություն է, թե այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե հաշտ եք այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որն այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ այսքան քրեական գործեր լինեն հարյուրավոր մարդկանց վրա, ու բոլորն էլ ընդդիմադիր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։